20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խնդիրները ձեր մեջ փնտրեք. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Սահմանադրության փոփոխություն իրականացնելու մեջ շտապողականություն չկա: Լրագրողների հետ զրույցում նա տեսակետ հայտարարեց, որ իրենց համար այս հանրաքվեն կյանքի և մահվան հարց չէ: Պատասխաբելով դիտարկումներին, թե ընդդիմությունն արդեն իսկ հայտարարում է կեղծիքների մասին, Շարմազանովն վստահեցրեց.
«Մենք մեղավոր չենք, որ որոշ քաղաքական կուսակցություններ չունեն այնքան վստահված անձինք, որ իրենց տեղերը պահպանեն: Ճիշտ չէ, բարոյական չէ կանխավ մարդուն մեղադրել վաճառվելու մեջ: Խնդիրը պետք է քո մեջ նայես, քանի որ եթե չեն կարողանում վստահված անձինք ունենալ, ոնց են ապագայում ժողովրդին առաջնորդելու: Դրա համար ընդդիմություն ասելը վերապահումով է»: Շարմազանովը որոշ ընդդիմադիրներին անվանեց մարգինալ քաղաքական ուժեր:

Խոսելով ընտարցուցակների ուռճացման մեղադրանքների մասին՝ ՀՀԿ խոսնակը հորդորեց.
«Եթե ընտրացուցակներն ուռճացված են, թող դիմեն համապատասխան մարմիններին: Ես հեռու եմ այն մտքից, որ որեւէ խախտում չի լինի: Բայց մենք անելու ենք ամեն ինչ, որ այս հանրաքվեն անցնի հնարավորինս որակյալ»:
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութով.

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ