23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչու ենք խաչակնքվում

Խաչակնքման սովորությունն այնքան հին է, որքան քրիստոնեությունը և հատուկ է բոլոր ուղղափառ Եկեղեցիներին: Հին աշխարհում և հռոմեական կայսրությունում խաչը համարվում էր անարգ մահվան, նախատինքի, չարչարանքների միջոց: Քրիստոս, գամվելով մահվան խաչին, մեր փոխարեն հանձն առավ մահը, Ինքը կրեց ադամական մեղքի անեծքը, և մահվան գործիքն Իր զորությամբ վերափոխեց հավիտենական կյանքի խորհրդանիշի:
Պողոս առաքյալն ասում է. «Մեզ՝ փրկվածներիս համար խաչի զորությունը Աստծու զորությունն է» (Ա Կորնթ. Ա18):

Խաչակնքվում ենք հետևյալ կերպ. միացնում ենք աջ ձեռքի առաջին երեք մատները /բթամատ, ցուցամատ և միջնամատ/, հպում ճակատին՝ ասելով «յանուն Հօր», իջեցնում կրծքին՝ ասելով՝ «և Որդւոյ», տանում կրծքի ձախ կողմը՝ ասելով՝ «և Հոգւոյն», ապա կրծքի աջ կողմը՝ ասելով՝ «Սրբոյ», և դնում կրծքի վրա ու ասում «Ամէն»: Մյուս երկու մատները /ճկույթը և մատնեմատը/ միասին սեղմում ենք ափին, որը խորհրդանշում է, որ Քրիստոս կատարյալ Աստված է և կատարյալ մարդ:

Խաչակնքվելիս հարկավոր է գլուխը փոքրինչ խոնարհել, որով մեր հնազանդությունն ենք արտահայտում Աստծուն: Ճակատը դրոշմելով` խորհրդանշում ենք կյանքը, ձեռքն իջեցնելով կրծքին` մահը, կրծքի ձախ կողմը դնելով` այս աշխարհի կյանքը, և կրծքի աջ կողմը` հանդերձյալ կյանքը: Խաչակնքվելիս դրոշմում ենք մեր ճակատը` հիշելով, որ երկնքում էինք, և ապա ձեռքն իջեցնում ենք դեպի սիրտը՝ մտաբերելով, որ երկիր ընկանք, երբ ձեռքը տանում ենք կրծքի ձախ կողմը, նշում ենք, որ ձախակողմյան (մեղավորների դասում) եղանք, ապա տանում աջ՝ հաստատելով, որ արդարների դասում ենք ցանկանում լինել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ