23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«… որ պոռոտախոսները քածի պես փախչեն, սուտի հերոսներից բան չմնա ու կռազի շոֆեր հերոս տղերքը մնան»

Չէի ուզում գրել` ստիպեցիք:
Էդ որ ասում եք`ժողովրդով հաղթեցինք, չեմ հասկանում: Մենք ազգովի մենակ կոտորվում ենք, ռուսի,պարսիսկի,թուրքի եսիմ ինչը պաչում: Ազգովի հաղթած չկանք, չեմ հիշում նման բան: Պատերազմը հաղթել են մի բուռ տղերքը` էն խենթ ու խելառ, ձեր ասած` կռազի շոֆերները:
Պատերազմը Վազգեննն ա հաղթել` դավլեցու իր հաստատակամությամբ, պատերազմը Մանվելնա հաղթել` իր պարզությամբ ու շիտակությամբ, պատերազմը ախտեցի Սասունն ա հաղթել` ասկոլկեքը ջանի մեջ պահած, պատերազմը ղարաբաղցի Իժոն ա հաղթել:
Նրանց բոլորին էլ անիծում եք: Ով կենդանի է` ավելի շատ, մեռածներին` թաքուն:

Պատի տակ բամբասում եք,որովհետև ազգովի կոտորվող ու գաղթական եք: Պատմությունը Վազգենն ա ստեղծել, որ Լևոնի ակադեմիականության, Ռոբի գեղցիության, Սերժի կոմպլեքսների դեմ ձեռնոցա նետել:

Պատերազմը Վազգենն ա հաղթել, որ մոր փեշի տակից զինվոր ա ստեղծել` անեծքի գնով:
Էսօր համազգայինի տակ` կոնկրետ տղերքի, նրանց արածն ուրանում ենք, մեր ղզիկությունն ենք արդարացնում:

…Կյանքում առաջին անգամ պատերազմ ուզեցի, որ պոռոտախոսները քածի պես փախչեն, սուտի հերոսներից բան չմնա ու էլի կռազի շոֆեր հերոս տղերքը մնան` մոր, քրոջ, կնգա թասիբ քաշող: Ափսոս Վազգենը չկա, պատմության պարապուրդից եմ վախենում` չնայած, որ մի քանի խելառ էլի պատմություն կգրեն …

Սուրեն Սուրենյանց

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ