26 Ապրիլի, Ուրբաթ, 2019

՛՛Հնձում եք այն, ինչ ցանել եք, տիկին Բախշյան՛՛

image_14488

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՛՛Ժառանգության՛՛ կուսակցության անդամ, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանի ներկայացրած նամակին, որտեղ շրջանավարտը դիմել էր Բախշյանին: Ըստ շրջանավարտի՝ աանց կրկնուսույցի մոտ պարապելու անհնար է բուհ ընդունվել:

՛՛Անահիտ Բախշյանը թող միամիտ չձևանա: Այս շտեմարանը կազմողների գլխավորը Փառանձեմ Մեյթիխանյան կոչվող թեստագիրն է, որը նաև Բախշյանի թեթև ձեռքով և օրհնությամբ 2011 թվականին դարձավ դպրոցական դասագրքի հեղինակ: Ես քանիցս զգուշացրել եմ, նաև հրապարակավ, որ հայ դպրոցի գլխին չարիք եք բերում: Ավաղ, ձայն բարբառոյ յանապատի: Հիմա մեղմիկ խորհուրդներ է տալիս շտեմարանի հեղինակներին: Հնձում եք այն, ինչ ցանել եք, տիկին Բախշյան՛՛,-գրել է Գյուջինյանը:

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ