20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հույն գործընկերները ՊՆ-ում էին

Հունվարի 14-ին աշխատանքային այցով Հայաստանում է այցելել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության դիրեկտորատի ղեկավար, բրիգադի գեներալ Եվանգելոս Կոնստասի գլխավորած պատվիրակությունը:

            Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի եւ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ.Այվազյանի հետ, որոնց ընթացքում ամփովել են 2012թ. երկկողմ համագործակցության արդյունքները եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2013թ. համագործակցության շուրջ:

Լ.Այվազյանը եւ բրիգադի գեներալ Կոնստասը ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ 2013թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում են մի շարք միջոցառումներ ռազմատեխնիկական համագործակցության, անձնակազմի մարտական պատրաստության եւ փորձի փոխանակման ուղղությամբ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ