29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Դեկտեմբերի 1-ից տուն չեն գնա /վիդեո/

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ ժիրայր Սեֆիլյանն այսօր լրագրողների հետ զրույցում քաղաքցաիներին կոչ արեց նախօրոք պատրաստվել դեկտեմեբրի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին:

«Կոչ եմ անում մեր ժողովրդին հնարավորինս ակտիվորեն մասնակցեն Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին, նկատի ունենան, որ իրենց հրավիրում նենք փողոց հստակ նպատակ ունենալով` տուն չվերադառնալու: Նկատի ունենալով այս հանգամանքը` քաղաքացիները պետք է համապատասխան հանդերձանքով ներկա լինեն Ազատության հրապարակում: Ձմեռ է մեր դեմը, տաք հանդերձանքով, սննդով ապահովված գան, չնայած մենք այդ պատրաստությունը վերցնում ենք մեր ձեռքը»,- ասաց Սեֆիլյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենք կոչով դիմել են իրավապահ մարմիններին` խնդրելով հանդիպում.  «Մենք իրավապահ մարիմններին հորդոր ենք  գալ և միասին քննարկել դեկտեմբերի 1-ից սկսած ժողովրդի անվտանգությանը վերաբերող հարցեր: Մենք այժմ սպասում ենք իրենց արձագանքին»:

«Նոր Հայաստանի» ներկայացուցիչները քաղաքապետարան իրազեկում են ներկայացրել Ազատության հրապարակում վրաններ տեղադրելու թույլատվություն ստանալու համար: «Հնարավոր է նաև` վրաններ տեղադրենք, և սկսենք մեր պայքարը»:

Հիշեցենք, որ «Նոր Հայաստան հանրային» փրկության ճակատը դեկտեմեբրի 1-ից մինչև 6-ն Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաք է անցակցնելու է:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ