28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաքելական եկեղեցին բացում է փակագծերը` նոր Սահմանադրության շուրջ

4

Henaran.am-ը, անդրադառնալով երեխաների իրավունքների մասին օրենքների փոփոխությանը և վերաշարադրմանը՝ Սահամանադրական բարեփոխումների համատեքստում,  հրապարակում էր ներակայացրել, որտեղ վեր էր հանվում բավական կարևոր մի դրույթ: Ըստ որի՝ վտանգվում է հայկական ավանդական ընտանիքի մոդելը:

Վերոնշյալ հրապարակման մեջ նշված էր, որ նոր սահմանադրության  37-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն` «երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը», որը «հաշվի է առնվում»:

ա«Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան»: Իսկ 3-րդ կետն արդեն ասում է, որ եթե ծնողների հետ կանոնավոր հարաբերությունն ու շփումը «հակասում է երեխայի շահերին», ապա դատարանի որոշմամբ այդ իրավունքը կարող է բացառվել: Իսկ ո՞րն է երեխայի շահը, և ո՞վ է որոշելու դա»:

Հարցի առնչությամբ  Henaran.am-ը զրուցել է Մայր Աթոռի թանգարանների և արխիվի պատասխանատու Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ, ով մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց.

«Երբ երեխան իր ընտանեկան միջավայրում ստանա քրիստոնեական բարոյագիտությանը համապատասխան դաստիարակություն և մեծանա աստվածային օրենքով, նման խնդրի առջև ո՛չ երեխան, ո՛չ հայ ընտանիքը չեն կանգնի: Եթե հայ ընտանիքը իր կյանքը կերտեց համաձայն մեր ազգային ոգեկանության, մեր ազգային արժեհամակարգի, որևէ օրենք, որևէ կարգ երբեք չի խախտի այն դրվածքը, որ հազարամյակներ շարունակ ունեցել է հայ ընտանիքը:

Ես հավատում եմ, որ երբ փոխվի աշխարհը, հասարակարգերը, կփոխվեն օրենքները, հայ ընտանիքը կմնա ամուր ու հզոր. եթե խարսխված լինի այն ոգեկանությանը, որը հատուկ է մեր ազգին: Եթե այդ ոգեկանությունից շեղվեց այդ անհատը, ընտանիքը կամ հասարակությունը, բնականաբար, լավ բան չի ստացվի: Բայց եթե նա հավատարիմ գտնվեց այդ արժեհամակարգին և ոգեկանությանը, ինչ օրենքներ էլ որ սահմանվեն, ինչ կարգեր էլ որ փոխվեն, ոչինչ չի խախտի այն դրվածքը, որ մենք ունեցել ենք»:

Տեր Հայրը վերհիշեց խորհրդային հասարակարգերը, երբ աթեիստական գաղափարախոսությունը պարտադրված էր և համարվում էր հիմքը այդ հասարակարգի. «Բայց հենց այդ ժամանակներում է, որ տեսնում ենք, թե մեր ժողովուրդն ինչպիսի նվիրում ուներ հանդեպ իր ազգային հավատքը, ինչպե՞ս էր այցելում եկեղեցի` բացահայտ կամ ծածուկ, և որևէ հասարակարգ չէր կարող խանգարել նրա այդ կարգին, որովհետև նա իր մեջ ուներ այդ դաստիարակությունը և արյան կանչը:

Ես որևէ մտավախություն չեմ տեսնում: Եթե օրենքները փոխվում են հօգուտ օրենսդրական բարեփոխումների, բայց դրա մեջ տարբեր  անձեր տարբեր կառույցներ վտանգներ են տեսնում, ես, որպես անհատ, որևէ վտանգ չեմ տեսնում, որովհետև ինձ համար գեր ի վերո է աստվածային օրենսդրությունը: Եթե ես աստվածային օրենսդրությունը պահում եմ, պահպանում եմ ամբողջապես, ուրեմն ես ազատ եմ ամենայն կաշկանդումներից, և որևէ մեկը չի կարող խախտել, խեղել իմ կյանքը»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ