25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հիշիր, մահը չի ուշանա

Որդյակ, ըստ քո ունեցվածքի բարություն արա և Տիրոջն արժանի զոհ մատուցիր: Հիշիր, որ մահը չի ուշանա և գերեզմանի ուխտը` քեզ հայտնի չէ: Մինչև վախճանվելդ բարիք արա քո բարեկամին, ձեռք մեկնիր ըստ քո կարողության և տուր նրան:

Քեզ մի զրկիր լավ օրից, և բարի ցանկության մասնիկն իսկ թող չվրիպի քեզնից: Արդյոք քո վաստակն ուրիշին չես թողնելու, և միթե զրկանքներիդ պտուղը բաժանելու համար վիճակ չի գցվելու: Տուր և վերցրու և ուրախացրու քո հոգին, քանզի գերեզմանում չի կարելի վայելք փնտրել:

Ամեն մարմին շորի նման մաշվում է, քանզի հավիտենությունից ի վեր օրենք է, թե` մահով պիտի մեռնես: Ինչպես սաղարթախիտ ծառի դալար տերևը մերթ թափվում է և մերթ բուսնում, այնպես էլ մարմնի և արյան տեսակն է, մեկը վախճանվում է, մյուսը` ծնվում:

Ամեն գործ, որ ենթակա է փտելու, վերանում է և այն ստեղծողը նրա հետ էլ պիտի գնա: Երանի այն մարդուն, որ կվախճանվի իմաստությամբ, կխոսի իր բանականությամբ և իր մտքով կթափանցի նրա գաղտնիքների մեջ:

Հետամուտ եղիր նրան իբրև որսորդ և դարանակալ եղիր նրա ճանապարհին: Ով կկանգնի նրա պատուհանների դեմ, նա ունկնդիր կլինի նաև նրա դռների մոտ, ով իջևան հաստատի նրա տան մոտ, նա ցից կխփի նրա պատերին և իր վրանը կկանգնեցնի նրա հովանու տակ,  կհանգստանա բարիքի բնակարանում, իր զավակներին կդնի նրա հովանու տակ և նրա ճյուղերի ներքո:

Նրանով կպատսպարվի խորշակից և կհանգստանա նրա փառքի մեջ:

 

Սիրաքի իմաստությունը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ