18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ալիևի վախն ու Երևանի ռիսկերը. Ժամանակ

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է միջնորդ լինել թուրք-ռուսական հակամարտությունը կարգավորելու համար: Բաքուն ակնհայտորեն ցանկանում է իր դիվիդենտները քաղել ռուս-թուրքական հակամարտությունից: Ըստ էության, սա, իհարկե կարող է նաեւ տագնապից բխել և Ադրբեջանը, ըստ էության, կարող է բավական հիմնավոր վախ ունենալ, որ ռուս-թուրքական հակամարտությունը կբերի Բաքվի համար ճնշումների մեծացման, եթե շարունակվի: Այսինքն, Անկարան կարող է ստիպել Ալիևին այսպես ասած, իր կրտսեր եղբայրությունն անել, իսկ Ռուսաստանն էլ կարող է ստիել «դավաճանել»:

Այսինքն, Բաքուն այսպիսով կհայտնվի «կամ-կամ»-ի առաջ, կամ Թուրքիայի կողմն անցնել, կամ Ռուսաստանի: Եվ, սա, իհարկե Ալիևի համար հղի է իսկապես ծանր հետեւանքներով, եթե նկատի առնենք, որ Արեւմուտքի հետ Բաքվի հարաբերությունները լարված են վաղուց: Եվ ահա, Ալիեւը փորձում է միջնորդ դառնալ, զոհ չդառնալու համար: Բաքվից եկած այս հայտարարության ֆոնին առավել ակտուալ է դառնում Հայաստանի հարցը: Հայաստանն էլ այն պետությունն է, որին սպառնում է ռուս-թուրքական կոնֆլիկտը: Իհարկե, միանշանակ չէ ամեն ինչ, և Հայաստանը կարող է նաև զգալիորեն օգտվել, սակայն այն դեպքում միայն, եթե վարի ինքնուրույն քաղաքականություն Բանն այն է, որ ռուսական վարքի դեռեւս ոչ պաշտոնական, սակայն մի շարք հատկանշական դրսեւորումներ ռիսկեր են առաջացնում առ այն, որ Մոսկվան Հայաստանը կարող է դիտարկել Թուրքիային պատժելու գործիք: Թեև, արդեն նաեւ պաշտոնական դրսեւորումներ կան: Պետդումայում է մի օրինագիծ, որով նախատեսվում է պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանությունը հերքելու համար: Եթե Հայաստանը դառնում է գործիք, ապա այստեղ խոսք անգամ լինել չի կարող այն մասին, որ կօգտվի ռուս-թուրքական կոնֆլիկտից: Սակայն, եթե Հայաստանն այստեղ ունակ է ինքնուրույն դերակատարման, ապա այստեղ, իհարկե հեռանկարներն, իսկապես առկա են: Ողջ խնդիրն ինքնուրույնությունն է»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ