24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ում հայտարարվել են “Ոսկե գլոբուսի” մրցանակակիրները /վիդեո/

ԱՄՆ-ում հայտարարվել են “Ոսկե գլոբուսի” մրցանակակիրները:

Լավագույն ֆիլմ է ճանաչվել Բեն Աֆլեքի “Արգո” գործողություն”  ֆիլմը: Կանացի լավագույն դրամատիկ դերի համար մրցանակ է ստացել Ջեսիկա Չեստեյնը` “Համար մեկ նպատակ” ֆիլմում իր դերակատարման համար: Տղամարդու լավագույն դերի համար մրցանակին արժանացել է Դենիել Դեյ-Լյուսիը` “Լինքոլն” պատմական ֆիլմում դերակատարման համար: Քվենտին Տարանտինոյի “Ազատագրված ջանգո” վեսթերնը մրցանակ է ստացել լավագույն սցենարի համար:

Օտարերկրացի լրագրողների ասոցացիան, որն էլ 1943-ին հիմնադրել է մրցանակաբաշխությունը, հայտարարել է հաղթողներին 25 կատեգորիաներում` կինոյում եւ հեռուստաինդուստրիայում իրենց ձեռքբերումների համար: Որպես կանոն, “Ոսկե գլոբուսի” մրցանակակիրները մեծ հնարավորություններ են ունենում “Օսկար”-ի ոսկե արձանիկների պայքարում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ