20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Տանս ուրախությունն էին, լույսն էին … ». կալանավորված քույրերի հայրը ապշած է

Երևանում վնասազերծված հանցախմբի անդամներից Գևորգ Ջնդոյանի քույրը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք ապրում են Գյումրիում, եղբայրը լրագրող է` «Փյունիկ» ամսագրի խմբագիրն է եղել, ավարտել է Գյումրիի մանկավարժական համալսարանի լրագրությունը:

«Կյանքում զենք ձեռքը չի վերցրել, շատ խելացի տղա է: Թե ինչու այսպես եղավ չենք կարող ասել»,-ասաց քույրը: Ձերբակալվածների մեջ են նաև երկու քույրեր` Ինեսա Մկրտչյանը և Մարինե Կատանյանը: Նրանք Նորագավիթից են: Աղջիկների հայրը մեզ հետ զրույցում ասաց .

«Տանս ուրախությունն էին, լույսն էին, ով կսպասեր, որ նման բան կլինի: Աշխատում էին այդտեղ համակարգիչների վրա: Մեկ ամիս է, ինչ դուրս են եկել սուպերմարկետից: Որևէ տարօրինակ վարքագիծ չեն ունեցել, մեր երեխաների գլխին սարքել են»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ