20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այն, ինչ տեսել եք, իրական է. ԱԱԾ /վիդեո/

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով երկու օր առաջ Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում հանցավոր խմբավորման անդամների ձերբակալմանը, զարմանալի և զավեշտի համարեց այն հայտարարությունները, որոնց համաձայն՝ տեղի է ունեցել բեմականացում առ այն, թե հիշյալ հանցավոր խմբի գործունեությունը փորձում ենք կապել ինչ-ինչ քաղաքական գործողությունների հետ:

«Այն, ինչ տեսել եք, իրական է և համապատասխանում է իրականությանը, և մեր գործողությունները կապված չեն քաղաքական իրադարձությունների հետ: Նրանց հանցագործությունները միտված են եղել իշխանության առանձին ճյուղերի ոչնչացմանը, պետական և հասարակական գործիչների դեմ, ինչպես նաև` քաղաքացիների»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բանախոսը՝ վստահեցրելով, որ նախաքննության մարմինն այս պահին դեռևս հանցավոր խմբի և քաղաքական ուժերի միջև կապ  չի տեսնում:

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ խոսքով՝ խմբավորման անդամ Արթուր Վարդանյանը նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվել դեռևս 2015 թվականի ապրիլից: Ճիշտ այն պահից, երբ վերջինս եկել է Երևան: Համբարձումյանն ասաց նաև, որ Արթուր Վարդանյանը ՀՀ-ից մեկնել էր և բնակություն հաստատել Իսպանիայում, սակայն 2015 թվականին վերադարձել է ու սկսել ձևավորել «Հայոց Վահան» շարժումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ