25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը խեղաթյուրել է փաստերը

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները “տեղեկություն” էին տարածել, թե իբր Լիտվայի խորհդարանի Եվրոպական ակումբի եւ տեղեկատվական գրասենյակի կողմից հունվարի 10-ին կազմակերպած քննարկման ժամանակ, պատասխանելով Լիտվայում Ադրբեջանի դեսպանի հարցին՝ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն ասել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պիտի լուծում գտնի միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում։

Սույն հարցի վերաբերյալ մենք հարցում կատարեցինք Վրաստանի արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, արդյոք նմանատիպ հայտարարություն եղել է։ Վրաստանի ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ քննարկման ընթացքում Վրաստանի արտգործանախարարը պատասխանելով հարցին, նշել է, որ Վրաստանը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց  դա
որեւէ կերպ չի կապել Լեռնային Ղարաբաղի հետ եւ որեւէ կերպ չի հիշատակել Լեռնային Ղարաբաղը ՝ չնայած Ադրբեջանի դեսպանի համառ պնդումներին կապել այդ երկու հարցերը։ Ավելին Վրաստանի ԱԳՆ-ին մեզ տրամադրեցին այդ հանդիպման տեսագրության հղումը, որտեղ ամեն ինչ պազ երեւում է։ Ավելին, տեսագրությունից պարզ է դառնում, որ պատասխանելով Լիտվայում Հայաստանի  դեսպան Արա Այվազյանի հարցին, Վրաստանի ԱԳ նախարարն ընգծել է, որ յուրաքանչյուր հակամարտություն յուրահատուկ է եւ ունի իր լուծման ճանապարհը։

Հայաստանի ԱԳ նախարարություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ