24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ չի կարելի ուտել հարբուխի եւ բարձր ջերմության ժամանակ

Գիտնականներն ու դիետոլոգները կազմել են այն մթերքների ցանկը, որոնք պետք չի ուտել հարբուխի, բարձր ջերմության դեպքում, քանի որ դրանք երկարացնում են հիվանդությունը։

Պոպոք

Բարձր կալորիականության շնորհիվ այն վնասում է հիվանդ օրգանիզմը, գրգռում կոկորդը։

Հում բանջարեղեն եւ մրգեր

Դրանք լավ են հիվանդության սկզբում եւ արդեն վերջում, սակայն բարձր ջերմության դեպքում առանց այն էլ աղիների աշխատանքը դանդաղում է, իսկ սրանք աղիների համար դժվարամարս սնունդ են։
Ալկոհոլ եւ սուրճ

Շատերը վիրուսային հիվանդությունների դեպքում օղի են օգտագործում՝ ցանկանալով սպանել բակտերիաները, սակայն իրականում դա այդպես չէ։ Այս երկու մթերքն իրականում հիվանդության ժամանակ տոքսիները պահում են օրգանիզմում, ինչը երկարացնում է հիվանդության ընթացքը։

Կաթնամթերք

Կաթնամթերքը թքարտադրող հատկություն ունի, ինչի շնորհիվ էլ հարբուխի բուժումը դանդաղեցնում է։

Բլիթներ եւ կակաո

Քաղցրեղենը կոկորդը գրգռում է, նպաստում բակտերիաների զարգացմանը։ Միակ բացառությունը մեղրն է, որ օգտակար է։

Տապակած միս, ֆասթֆուդ

Դժվարամարս է, հիվանդ, թուլացած օրգանիզմն ի վիճակի չի լինի դրանք նորմալ մարսելու։

Կարտոֆիլ

Պարունակող օսլան խտացնում է խորխը, ինչը խանգարում է բուժել հազը։

Հիվանդ ժամանակ ամենաթեթեւամարս, լավ սնունը հավով ապուրն է, խոտաբույսերով թեյը, գազարի հյութը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ