24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իրավիճակը հղի է ծանր հետևանքներով. ՀԽ նախագահ

Հայաստանի քաղաքագետների միության կողմից հրավիրված և ընդդիմության առաջնորդների մասնակցությամբ  կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը նշեց, որ այսպիսի արտաքին և ներքին լարվածության պայմաններում արկածախնդրություն է Սահմանադրական բարեփոխումների գնալը:

«Օբյեկտիվ պայամններ են ստեղծվել Հայաստանի Հանրապետության համար, առաջին անգամ ողջ անկախության շրջանում և այստեղ սուբյեկտիվ գործոնի դերը կարևոր է, արդյոք ՀՀ-ում կլինի այնպիսի կայուն կառավարում, որը կապահովի ուժեղ գործոն լինելու կայունությունը»,-ասաց նա:

Չուգասզյանի դիտարկման ներքին դաշտի լարվածությունը ու խնդիրները ավելի քան բարդ են.

«Երկրի ներքին հիվանդագին վիճակում նոր սահմանադրության նախաձեռնությունը արկածախնդրություն է: Մենք գիտենք, որ օրգանիզմը պետք է բուժել, նոր գնալ վիրահատման»,-նշեց ՀԽ նախագահը հավելելով, որ  ծանր վիճակում կառավարման վրա նման ազդեցությունը հղի է ծանր հետևանքներով:

Չուգասզյանն էլ  նշեց, որ մենք բազմիցս ականատես ենք եղել ընտրությունների կեղծման և այդ ամենը եղել է աշխարհաքաղաքական կենտրոնների լռության ներքո, այսինքն նրանք համակերպվել են ժամանակակավոր քրեաօլիգարխիկ իշխանության շահերի հետ:

«Ժողովրդավարական Հայաստանը դա միակ պայմանն է ուժեղ Հայաստան ունենալու համար»,-ընդգծեց Չուգասզյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ