19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուի դը Ֆյունես․ հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Շատերի համար բացահայտում է, որ ֆրանսիացի հանրահայտ դերասան, կատակերգակ Լուի դը Ֆյունեսը հայկական արմատներ ունի։

Նման պնդում է անում «Диалог и Дело» հասարակական կազմակերպությունը իր հոդվածում, որը հրապարակվել է russia-osoboe-mnenie.ru կայքը։

Հոդվածում ասվում է, որ Իսպանահայկական արմատներով ֆրանսիացի հանճարեղ կատակերգակ դերասան Լուի դը Ֆյունեսը սիրում էր սպաս, դոլմա և Զորավար Անդրանիկի մասին երգեր։

«Նա իսկական արիստոկրատ էր, ով ամբողջ կյանքում սիրեց միայն իր կնոջը, ձուկ որսաց և վարդեր աճեցրեց։ Նա այդպես էլ չսիրեց աղմկոտ, ձանձրալի ամենօրյա կյանքը։ Նա ապրում էր իր աշխարհում և աշխատում էր, որ այդ աշխարհին ոչ ոք չդիպչի։ Նրա անունով է կոչվում ֆրանսիական ծաղկաբուծական ընկերություններից մեկի ստեղծած վարդի նոր տեսակը՝ վառ նարնջագույն, սուր հոտով մի ուրախ ծաղիկ, որը ոսկե մեդալների է արժանացել զանազան ծաղկային ցուցահանդեսների ժամանակ», հոր մասին ասել է Լուի դը Ֆյունեսի որդին՝ Օլիվյեն։

Rose_louis_de_funes

Լուի դը Ֆյունես դը Գալարսան ծնվել է 1914 թ.-ի հուլիսի 31-ին Կուրբեվուայում, Ֆրանսիա։ Նրա ծնողները արմատներով Սեվիլիայից են։ Նրա հայրը՝ Կարլոս Լուի դը Ֆյունես դը Գալարսան փաստաբան էր Իսպանիայում, բայց այնուհետև, երբ տեղափոխվեց Ֆրանսիա, դարձավ ալմաստ մշակող։ Հոր տատը հայ էր, ծնունդով՝ պատմական Հայաստանի Էրզրում նահանգից։

Նրա մայրն ուներ իսպանական և պորտուգալական ծագում։ Նրա ծնողները Ֆրանսիա են տեղափոխվել 1904 թ.-ին, երբ վերջիններիս ծնողները դեմ էին այդ միությանը։

Մանուկ ժամանակ Լուի դը Ֆյունեսը իր ընկերներին հայտնի էր որպես «Ֆյուֆյու»։ Նա ոչ վատ խոսում էր ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն։ Երիտասարդ ժամանակ զբաղվում էր նկարչությամբ և դաշնամուր էր նվագում։ Նա աշխատում էր քիչ վարձատրվող աշխատանքներում, որտեղից նրան հաճախ ազատում էին գործից։ Դրանից հետո նա դարձավ դաշնակահար՝ հիմանականում ջազ ոճի երգեր նվագելով Պիգալում։ Հաճախորդներն այնտեղ միշտ ծիծաղում էին, երբ Լուին ծամածռություն էր անում։

Ֆյունեսը գերազանց գիտեր ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն և պորտուգալերեն լեզուները, յուրացրել էր նաև հայերենը:

22 տարեկանում Լուի դը Ֆյունեսն ամուսնանում է Ժերմեն Լուիզա Էլոդի Կարրուայեի հետ: Ծնվում է նրանց որդին` Դանիելը: Սակայն 1942թ. նրանք ամուսնալուծվում են:

Մեկ տարի հետո ամուսնանում է Բարտելեմի դը Մոպասանի հետ, որը նշանավոր գրող Գի դը Մոպասանի թոռնուհին էր: Միասին ապրում են 40 երջանիկ տարիներ, մինչև հանճարեղ կատակերգուի մահը` դաստիարակելով իրենց 2 որդիներին` Պատրիկին և Օլիվյեին:

Ինչպես նշվում է հոդվածում, Լուի դը Ֆյունեսը շատ ջերմ հարաբերություններ ուներ բավականին հարուստ ֆրանսահայ Խաչիկ Քեբարջյանի ընտանիքի հետ, շփումներ ուներ Ֆրանսիայի հայկական շրջանակների, անգամ Ֆրանսիայում Հայաստանի պաշտոնական ներկայացուցչության հետ:

Դերասանի ընտանիքում կազմակերպվող ընդունելությունների ժամանակ հաճախ էր արծարծվում 1915-1923թթ. Թուրքիայում կազմակերպված և իրականացված Հայոց ցեղասպանության թեման:

Ֆյունեսը հաճույքով էր լսում զորավար Անդրանիկին նվիրված երգերը, իսկ ամեն տարի ապրիլի 24-ին պարտադիր այցելում էր Պեր լա Շեզ գերեզմանատուն և իր հարգանքի տուրքը մատուցում ու ծաղիկներ դնում մեծ զորահրամանատարի` Անդրանիկ Օզանյանի շիրմին: Նշվում է նաեւ, որ Ֆրանսիայում Հայաստանի ներկայացուցչության միջոցով նա միշտ գտնում էր տնտեսվար ու մաքրակենցաղ հայ կանանց` իր տանն աշխատելու համար:

Դերասանի տանը 1,5 տարի իբրեւ սպասուհի աշխատած Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի բնակչուհի Աղավնի Սարգսյանը ասել է, որ իրեն ու դստերն այդ ընտանիքում շատ լավ են վերաբերվել։

«Ես չէի խոսում նրանց լեզվով, սակայն մենք միմյանց հասկանում էինք առանց դժվարության: Նա արդեն հաջողությամբ կարողանում էր հայերեն ասել «շնորհակալություն» և «բարի լույս» բառերը։

Լուի դը Ֆյունեսի կինն ինձ հետ շատ սիրալիր էր. ազատ ժամանակ անգամ ինձ օգնում էր խոհանոցում: Իսկ երեխաներն օրեցօր ավելի ու ավելի շատ նոր հայերեն բառեր էին սովորում, քանի որ ազատ ժամանակ աղջկաս դասագրքով ես նրանց հայերեն էի սովորեցնում: Հաճույքով էր հայերեն սովորում նաև ինքը` Լուի դը Ֆյունեսը: Նա հաճախ էր ընթրիքին պատվիրում հայկական դոլմա, խորոված, սպաս, քաղցրեղենից` գաթա, փախլավա, հաճույքով ուտում էր »,- պատմել է կինը։

1958 թ.-ին Լուի դը Ֆյունեսը ռեժիսոր Իվ Ռոբերի «Բռնված չէ, գող չէ» ֆիլմում մարմնավորեց գլխավոր հերոսին՝ որսագող Բլերոյին։ Այս ֆիլմը նրան մեծ ճանաչում բերեց։ Այս ֆիլմի լուսյ տեսնելուց հետո արտասահմանում նրան անվանում էին «Դոնալդ Դաք»։ Այս ֆիլմը Ռուսաստանում ավելի հայտնի է «Բլերո» անվան տակ։ 60-ականներին Լուի դը Ֆյունեսը մեծ ժողովրդականություն էր վայելում։ Նա տարեկան նկարահանվում էր երեք-չորս ֆիլմում։ Այս տարիներին նա նկարահանվեց Անդրե Յունեբելի «Ֆանտոմաս» եռագրությունում։ Ռեժիսորը հենց սկզբից պլանավորել էր նկարահանել Ֆանտոմասի մասին պատմող տաս ֆիլմ, բայց քանի որ ֆիլմն այնքան էլ ժողովրդականություն չէր վայելում, նա սահմանափակվեց ընդամենը երեք ֆիլմով և վերջին եղավ «Ֆանտոմասն ընդդեմ Սքոտլանդ Յարդի» ֆիլմը։

Նրա մյուս դերասանական գործերը, որոնցից են «Մեծ զբոսանք» և «Բերանբացը», գրկաբաց ընդունվեց աշխարհի ավելի քան տաս միլիոն հանդիսատեսների կողմից։ Նույն կերպ հանդիսատեսները շատ հավանեցին ժանդարմների մասին պատմող ֆիլմաշարքը։

Ինքը՝ Լուի դը Ֆյունեսն իր կարերիայի մասին ասել է «Ես չեմ ափսոսում իմ կարերիայի դանդաղ աճի համար։ Այդ դանդաղությունն ինձ օգնեց հիմնովին հասկանալ իմ մասնագիտությունը։ Երբ ես դեռ անհայտ էի, ես փորձում էի դետալներով, միմիկաներով և ժեստերով գեղեցկացնել իմ փոքր դերերը, որոնք տրվում էին ինձ։ Արդյունքում ես ձեռք բերեցի որոշ կատակերգական հմտություններ, առանց որի չէի կարողանա իմ կարերիաս զարգացնել։ Դրա համար էլ եթե նորից հարկ լինի ամեն ինչ սկսել նորից, ես չէի հրաժարվի այս ճանապարհից։

1970-ականներին Լուի դը Ֆյունեսը մնում էր որպես Ֆրանսիայի ամենասիրելի ու ամենահայտնի դերասաններից մեկը։ Նա ակտիվորեն նկարահանվեց այս ժամանակահատվածում և 1973 թ.-ի մարտի 15-ին պարգևատրվեց Ֆրանասիայի ամենաբարձր պարգևով՝ Պատվավոր Լեգեոնի շքանշանով։

1975 թ.-ին Լուիդ դը Ֆյունեսը միանգամից երկու ինֆակտ տարավ։ Բժիշկների պնդունմով դերասանը հեռացավ կինոյից և տեղափոխվեց իր Նանտից ոչ հեռու գտնվող XVII դարի առանձնատունը։ Այնտեղ դերասանը տարվել էր վարդեր աճեցնելով։ «Մեյան» ֆիրմայի կողմից աճեցված վարդի տեսակներից մեկը կոչվում է Լուի դը Ֆյունես, ի պատիվ մեծ դերասանի։

Բայց և այնպես դը Ֆյունեսը չկարողացավ հրաժարվել Կլոդ Զիդիի առաջարկից նկարահանվելու «Թևիկը կամ տոտիկը» ֆիլմում։ Նկարահանումից հետո դերասանը փայլուն կերպով մասնակցեց նաև այլ ֆիլմերում։ «Ժանդարմը և ժանդարմուհիները» ֆիլմը եղավ դերասանի վերջին ֆիլմը։ Նա մեռավ 1983 թ.-ի հունվարի 27-ին սրտի կաթվածից։

mqdefault 600full-louis-de-funes-340x210

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ