29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Միջազգային խորհրդարանական հարթակներում ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է ցուցաբերեն միասնական դիրքորոշում. Շարմազանով

9

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 26-ին մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ 8-րդ լիագումար նիստերի աշխատանքներին: Այս մասին հայտնում են խորհրդարանի լրատվական ծառայությունից:

ԱԺ փոխնախագահը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում հանդես է եկել ելույթով՝ «Հայաստանի Հանրապետության առաջնայնությունները ՀԱՊԿ նախագահությունում» թեմայով, որտեղ մասնավորապես նշել է.

«Բարձր գնահատելով կայունության պահպանման ուղղությամբ ՀԱՊԿ ԽՎ առաջատար դերը մոտեցումների զարգացման եւ իրացման հարցում՝ կցանկանայի հավաստիացնել, որ մենք կշարունակենք գործադրել ջանքեր՝ գլոբալ խնդիրների եւ մարտահրավերների հակազդեցության համար լուծումներ գտնելու ուղղությամբ:

Խորհրդարանական վեհաժողովի հիմնական խնդիրներից մեկը հանդիսանում է կազմակերպությունների անդամ պետությունների համակարգված ջանքերի ապահովման խթանումը փոփոխվող իրողությունների պայմաններում հավաքական անվտանգության համակարգերի ձեւավորման եւ զարգացման համար:

Մասնավորապես, կցանկանայի նշել, որ միջազգային խորհրդարանական հարթակներում մեր պատվիրակությունների մասնակցության դեպքում մենք՝ որպես գործընկերներ, պետք է ցուցաբերենք միասնական եւ համակարգված դիրքորոշում այն հարցերի շուրջ, որոնք բխում են ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակիցների շահերից»:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Շանհայան համագործակցության կազմակերպության եւ այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ-ի գործնական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը` ի շահ միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության համատեղ հակազդեցության:

Էդուարդ Շարմազանովն իր ելույթում կարեւորել է նաեւ ժամանակակից մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը:

«Պլանավորում ենք ակտիվորեն մասնակցություն ունենալ ՀԱՊԿ-ում ընդունված հակաթմրանյութային ռազմավարության իրականացման գործում, ինչպես նաեւ «Կանալ», «Նելեգալ», «ՊՐՈԿՍԻ» համալիր միջոցառումներին: Այս ուղղությամբ որպես գործնական քայլ՝ առաջարկում ենք 2016 թվականին Հայաստանում անցկացնել նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ՀԱՊԿ անդամ պետությունների կիբերանվտանգության ապահովման հարցերով համաժողով»,-նշել է ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը:

Էդուարդ Շարմազանովն առաջարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Երեւանում գալիք տարվա առաջին կեսին. առաջարկն ընդունվել է:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ