20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հազիվ ընտրվել է` վայր չի դնի. Առավոտ

Ինչո՞ւ պարզապես վայր չեք դնում մանդատը` վերջ դնելու բոլոր խոսակցություններին` “Առավոտի” հարցին “Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ Խաչատուր Քոբոբելյանն ասել է. “Նաեւ Արամ Աբրահամյանի խմբագրականը կարդալուց հետո ես մտորել եմ այդ մասին, քանի որ ինձ համար կարեւոր է, թե ով ինչ է մտածում: Բայց իմ պատկերացմամբ` դա ճիշտ մոտեցում չէր լինի: Այս ամբողջ գործընթացը ես համարում եմ քաղաքական շանտաժ` ուղղված իմ անձի եւ մեր քաղաքական ուժի նկատմամբ:

Ծիծաղելի է, որ արհեստականորեն ցանկանում են խնդիրը կապել միմիայն իմ անձի հետ եւ ասում են, թե այստեղ խնդիր չկա քաղաքական ուժի կամ մոտեցումների հետ: Քաղաքական շանտաժներով չէ, որ քաղաքականությունում գործում են:

Մանդատը մեզ համար կոնկրետ եւ հստակ աշխատանք իրականացնելու հնարավորություն է, ոչ թե Աժ-ում ներկայացված լինելու խնդիր: Ի՞նչ է նշանակում` ընտրվել Աժ պատգամավոր եւ հրաժարվել` ասելով, որ իմ փոխարեն գալիս է չգիտեմ ով: Այս դեպքում, իրոք, չգիտեմ` ում էին ուզում բերել: Թող ամեն մեկն իր բարոյականության մասին մտածի, ամեն մեկն ինքն է կերտում իր բարոյականությունը” :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ