29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Այս խմբավորումը միակը չէ

Anahit-Baxshyan

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին` Անահիտ Բախշյանը գրում է.

«Ժողովուրդ, եկեք արձանագրենք. լավ է. որ զինված խումբը վնասազերծվեց, զենքը չկրակեց, արյուն չթափվեց: Ամբողջ էությամբս դեմ եմ ահաբեկչությանը, սակայն ԱԱԾ-ի այսօրվա գործողությունը փաստում է, որ ինքը ընտրովի է գործում, որովհետև, ինչպես հոկտ. 27-ի դատավարության ժամանակ ակնհայտ դարձավ, ահաբեկիչները ամեն տեղ խոսել են իրենց նպատակների՝ Վազգենին խփելու մասին ԱԱԾ-ի քթի տակ ու ոչ մեկը չի ասել, ա՛յ լակոտ, էդ ի՞նչ ես ասում: Երբ այս հարցը ժամանակին տվեցի մի բարձրաստիճան հանրապետականի, ասեց … , որ շատերն էին ասում, ո՞ր մեկին բռնեին: Պարզվեց, որ թիրախը միայն Վազգենը չէր, այլ՝ մեր պետականությունը: Ստացվում է, որ եթե ահաբեկչի նպատակը ձեռնտու է ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն լուռ հետևում է, թե ինչպես է զենք զինամթերքը գնում ԱԺ ու 8 վայրկյանում գլխատում պետությունը, եթե համակարծիք չէ՝ խումբը վնասազերծվում է:

Այո՛, այն ժամանակ էլ, այսօր էլ հասարակության մեջ կան զինված հեղաշրջման կողմնակիցներ, բայց դա հասարակությունն է, որտեղ կարող են լինել նման կարծիքներ, իսկ ԱԱԾ-ն, որպես պետության անվտանգությունն ապահովող պետական մարմին, պարտավոր է բացահայտել ցանկացած ահաբեկչություն, ոչ թե՝ ընտրովի:

Երկրորդ նկատառումս, ո՞վ սկսեց տարածել, թե վնասազերծված ահաբեկչական խմբում սփյուռքահայեր կան, ու անմիջապես դա կապվեց ընդդիմադիր քաղաքական ուժի հետ, հրապարակվեցին անուններ, իսկ ի՞նչ են ասելու, երբ հրապարակվեց պաշտոնական տեղեկատվությունը . «հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որից 5-ը՝ Երևան քաղաքի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ»։

Նկատենք շեշտադրումը՝ չաշխատող 19 քաղաքացիներ, այսինքն` ԱԱԾ, գործդ շատանում է, որովհետև Հայաստանի քաղաքացիների գործազրկությունը աստղաբաշխական չափերի է հասել և համոզված եմ, որ այս խմբավորումը միակը չէ, իմացե՛ք, ինչպես հայտնի երգում է ասվում, որը դուք էլ եք սիրով լսում, հատկապես Սերժ Թանկյանի կատարմամբ, Երբ չի մնում դեղ ու ճար, խենթերն են գտնում հնար …  Ո՛Չ: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ