19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ովքե՞ր են եղել ենթադրյալ ահաբեկիչների թիրախում. Հայկական ժամանակ

Քաղաքական իրազեկ շրջանակներում երեկ տեղեկու­թյուններ կային, որ խումբը ծրագրած է եղել որոշակի գոր­ծողություններ իրականացնել Ազգային ժողովում, իսկ մյուս թիրախը եղել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հիշեցնենք, խորհրդարանական լրագրողները երեկ ար­ձանագրել էին, որ Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցները, ի տարբերություն նախորդ օրերի, երբ հսկողություն էին իրականացնում իրենց ամրակցված ատրճանակներով, զինված են եղել ինքնաձիգներով:

Խորհրդարանում նման ուժեղացված հսկողություն է իրա­կանացվել ոչ միայն երեկ, այլ նաև նախորդ օրը: ՀՀ պե­տական պահպանության վարչության պետ Հրաչյա Հա­րությունյանը, սակայն, հայտարարել էր, որ ընդամենը գործողություններ են իրականացնում, դա ոչինչ չի նշա­նակում, իրավիճակը նորմալ է, մտահոգվելու խնդիր չկա: Բայց, փաստորեն, ուժայիններն արդեն որոշակի գործո­ղությունների են սպասելիս եղել:
ԱԱԾ-ն երեկ իր 2-րդ հաղորդագրության մեջ նշել էր, որ վերոնշյալ խմբի անդամները շուրջ մեկ ամիս Նորքի 9-րդ փողոցում վարձակալած առանձնատանը կազմակերպել են հավաքներ և«պլանավորել հանցավոր գործունեու­թյան ծրագրերը»: Խմբի կողմից վարձակալված առանձ­նատանը հայտնաբերվել են նաև Հայաստանի Հանրա­պետության, Երևան քաղաքի և  Գյումրի քաղաքի քարտեզ­ներ, սխեմաներ նշումներով, գրականություն, որը, ըստ ԱԱԾ-ի, հաստատում է հանցավոր համագործակցության կողմից առանձնապես ծանր հանցագործություններ կա­տարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների փաստը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ