19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սնուցող ու բնական դիմակներ՝ դեմքի համար

Դիմակ մաղադանոսից

Կտրտել մի քանի ճյուղ մաղադանոսը, վրան եռացրած ջուր լցնել։ Հետո քամեք, խյուսը քսեք կտորի վրա եւ դրեք դեմքին, թողեք 30 րոպե, ապա լվացվեք։ Դիմակն արեք շաբաթական մի քանի անգամ։

Դիմակ բազուկից

Փոքրիկ բազուկը քերեք, ավելացրեք 1 ձվի դեղնուց եւ մեկ թեյի գդալ թթվասեր։ Մի լավ խառնեք, քսեք դեմքին, թողեք 30 րոպե եւ լվացվեք։ Կարելի է կիրառել շաբաթական մի քանի անգամ։

Դիմակ գազարից ու խնձորից

Վերցրեք մեկ խնձոր, մեկ գազար, անցկացրեք քերիչով, խառնեք, քսեք դեմքին։ 20 րոպեից լվացվեք գոլ ջրով, սակայն դեմքը մի սրբեք, թողեք ինքն իրեն չորանա։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ