19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

2012-ը գիտության համար հաջող տարի էր. Ս. Հարությունյան

2012 թվականը գիտության համար հաջող տարի էր, քանի որ Հայաստանն այս բնագավառում մի շարք հաջողություններ է ունեցել: Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը: Նրա տեղեկացմամբ` նախորդ տարվա ընթացքում պետական միջոցներով իրականացվել է մոտ 200 գիտական գործուղում, ձեռք են բերվել 100 մլն դրամից ավելի սարքեր և սարքավորումներ: Այս տարի ևս ձեռք են բերվելու նոր սարքավորումներ: Դրանց կնպաստի գիտության և կրթության ոլորտին հատկացվող բյուջեն, որն այս տարի աճել է: Բյուջեն կազմելու է 11,5 միլիարդ դրամ:

Այս տարվա ծրագրերի մեջ է մտնում նաև Հ1-ով գիտության մասին հաղորդում եթեր հեռարձակվելը: 

Հարությունյանը նշեց նաև, որ իրենք քաղաքականություն են տանելու գիտության մեջ երիտասարդ կադրերի ընդգրկման ուղղությամբ: Նա համաձայնեց, որ Հայաստանում գիտության ծերացման խնդիր կա, սակայն միաժամանակ նկատեց, որ այդ խնդիրը կա ամբողջ աշխարհում:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ