19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հերթական հրաձգությունն ամերիկյան դպրոցում

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Տաֆտ քաղաքում տեղի է ունեցել հերթական դպրոցական միջադեպը`կապված հրաձգության հետ: 16-ամյա տղան հասցրել է վիրավորել 3 աշակերտների, նախքան ուսուցիչներից մեկը կանգնեցրել է նրան, գրում է “pravda.ru”-ն:

Միջադեպը տեղի է ունեցել դասամիջոցին: Ականատեսների խոսքով` աշակերտը դպրոց է եկել ատրճանակը ձեռքին, ինչի մասին անմիջապես հայտնել են ոստիկանությանը, սակայն դեռահաս տղան հասցրել է կրակել 3 աշակերտների վրա, որոնցից մեկի վիճակը ծանր է: Ուսուցիչը, ով կանգնեցրել է նրան, դասասենյակից դուրս է հանել աշակերտներին եւ համոզել զինված աշակերտին ցած դնել զենքը: 

Իրավապահ մարմինները ձերբակալել են աշակերտին եւ պարզել, որ նրա մոտ դեռեւս 20 փամփուշտ է եղել: Հանցագործության շարժառիթներն առայժմ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ 2012-ի դեկտեմբերին նմանատիպ դեպք տեղի ունեցավ ամերիկյան Նյութաուն քաղաքում, որը, սակայն, ողբերգական ավարտ ունեցավ: 20-ամյա Ադամ Լանզան “Սենդի Հուք” դպրոցում սպանեց 26 մարդու, որից 20-ը երեխաներ էին: Զանգվածային սպանությունից հետո Լանզան ինքնասպանություն էր գործել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ