23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեխաներին փակում է մատուռում կամ դասարանում, որպեսզի նրանց ոչ ոք չտեսնի

Երեկ Haynews.am-ին նամակ են ուղարկել Ավանի բնակիչները` իրենց խնդրանքը դիմելով Ոստիկանապետին, ԿԳՆ-ին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նամակ:

”Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, 
ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանին, 
ՀՀ Կրթության և Գիտության նախարար պրն. Ա.Աշոտյանին

Բաց նամակ

Մխիթարյան երախտավոր հայրերի վաստակը և ներդրումը հայ իրականության մեջ մեզ հայտնի են հայոց պատմությունից ու մշակույթից: Անկախացումից հետո նրանցից ոմանց վերափոխված ու վտանգավոր գործունեությունը նկատելի եղավ նաև Հայաստանում:

Ոչ վաղ անցյալում էր, որ մխիթարյանները կարողացան հաստատվել նաև մեր թաղամասում` Ավան թաղամասի Թամրուչի-36 հասցեում, հիմնելով կասկածելի գիշերօթիկ հանրակրթական դպրոց: Բնակիչներիս ուշադրությունը գրավեց այն, որ արտաքինից սովորական թվացող դպրոցում սովորում են միայն 12-17 տարեկան տղա երեխաներ: Միջնադարյան թվացող այս սահմանափակումը, զարմացրեց ու անհանգստացրեց բնակիչներիս: Սակայն այդ ամենը չէր:

Փոքրիշատե ծանոթանալով դպրոցական կենցաղին` անմիջապես երևան եկավ այնտեղ տիրող տեր-Թոդիկյան բարքեր: Պարզվեց, որ Գնել անունով աշխարհիկ պաշտոնյան, վայելելով տնօրենի հովանավորությունը, իրեն համարում է ոչ միան դպրոցի, այլև ամբողջ թաղամասի վերակացուն: Չունենալով մանկավարժական որակավորում` վերոհիշյալ դպրոցում դասավանդում է «Ռազմագիտություն» առարկան, սակայն հստակ չտիրապետելով առարկային իրական պատերազմի հարթակ է հաճախակի ստեղծում ոչ միայն դպրոցում, այլև թաղամասում: Աշակերտներից ոմանք թաղամասի իրենց տարեկից ընկերներին գաղտնի պատմել են, որ տխրահռչակ «ռազմիկ-հսկիչը» պարբերաբար ծեծում և պատժում է երեխաներին` պատճառելով նաև մարմնական լուրջ վնասվածքներ:

Բացի այս, նաև կամայականորեն, առավոտյան որ ժամին ուզում է արթնացնում է աշակերտներին սոված ու ցրտին վազեցնում է, առանց հաշվի առնելու նրանց ֆիզիկական ու առողջական վիճակը: Սակայն սա ամենը չէ…

Տնօրենը` ոմն կաթոլիկ Սերովբե վարդապետ Չամուրլյանն ստեղծում է արհեստական դժվարություններ` օգտվելով նրանից, որ աշակերտներն անապահով ընտանիքի երեխաներ են, նրանց դարձնում է փորձարարական լաբորատորիայի նմուշներ. երեխաներին ստիպում է խմել անհայտ ծագման դեղեր և հեղուկներ, իբր դիմադրողականության համար, սակայն ծնողների հետ մեր զրույցում պարզվեց, որ ոչ մի ծնողի բացատրություն չի տալիս դրանց բաղադրության և ձեռք բերման մասին: Ստիպողաբար լցնում է երեխաների բերանները, և ստուգում` խմել են, թե` ոչ: Անհասկանալիորեն դպրոցականները պարբերաբար ստանում են վնասվածքներ և կոտրվածքներ: Համապատասխան բժշկական բուժում չստանալով դրանք դառնում են երեխաների խեղման պատճառ: Տնօրենը խուսափում է իրավապահ մարմիների հետ որևէ շփումից, թաքցնելով բոլոր դեպքերը, որովհետև այս բոլորը կատարվում է իր անփութության պատճառով: Քանի որ աշակերտների մեծամասնությունը սահմանամերձ շրջանների և Ջավախքի՝ հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների զավակներ են, տնօրենը աստվածային պատվիրանին հակառակ, թե «Պատվիր հորդ ու մորդ» ծնողների և երեխաների միջև կապը հասցնում է նվազագույնի:

Մեզ համար անհասկանալի է, որ 21–րդ դարում կալանավորների նման աշակերտներից վերցվում է բջջային հեռախոները, սահմանափակում է տեսակցության և հանգստի ժամերը, խիստ արգելում է դպրոցից երեխաների ելումուտը և շփումը թաղամասի բնակիչների և իրենց տարեկիցների հետ: Ծնողները պատշաճորեն չեն տեղեկանում իրենց երեխաների իրական կացության մասին, որը քողարկվում է կեղծ բարեպաշտությամբ:

Ժամանակները փոխվել են, սակայն Սերովբե վարդապետը մտովի տակավին ինկվզիցիայի և ինդուգելցաների ժամանակաշրջանում է ապրում: Հագնելով կաթոլիկ հոգևորականի սքեմ` իր ամբողջ «բարությամբ» հաճախակի պատժում է երեխաներին` ստիպելով, որ աղոթեն` այսպիսով հակակրանք առաջացնելով աղոթքի հանդեպ, որը մարդուն պետք է տար հոգեկան խաղաղություն և ներդաշնակություն, բայց այն ծառայեցնում է հոգիները խեղաթյուրելու համար, իսկ եթե աշակերտը չի գոհացնում իրեն ստիպում է, որ մերկ և ծնկաչոք աղոթի: Այս փուլերն ավարտելուց հետո այս «բարի վարդապետը» ուզած ժամանակ հեռացնում է ցանակացած երեխայի, առանց հաշվետու լինելու որևէ մեկին (ո՛չ իր վերադասին (եթե այդպիսիք կան), ո՛չ ԿԳ նախարարությանը և ո՛չ էլ ծնողներին): 

Եվ եթե որևէ գերատեսչությունից ստուգողներ են այցելում դպրոց, երեխաներին փակում է մատուռում կամ դասարանում, որպեսզի նրանց ոչ ոք չտեսնի և իրական կացության մասին ոչինչ չիմանան:

Կաթոլիկ վարդապետն իր կամավոր աղքատության և կուսակրոնության երդմանը «հավատարիմ», Տիգրանուհի անունով լիբանանահայ սիրուհու հետ վատնում է նաև դպրոցի համար նախատեսված գումարները, մոտ` ամսական 20.000 եվրո: Հետաքրքրականն այն է, որ որևէ մարմնի կողմից չի ստուգվում այս հանգամանքը: Այս երկուսի ցոփ և շվայտ կյանքը մեզ հիշեցնում է Բոկաչոյի հայտնի ստեղծագործության հերոսներին:

Մեր հպանցիկ այցելության ժամանակ նկատեցինք, որ կասկածելի է իրավիճակում է նաև հաստատության սանիտարահիգենիկ իրավիճակը: Հասունության տարիքում գտնվող երեխաները սնվում են թերի, և չի ստուգվում նաև կերակրի սննդարարությունը: 

Հայր Սերովբե կոչեցյալը նպատակաուղղված գործում է ընդդեմ մեր ազգի` քողարկվելով Մխիթարյան վանականի և բարեպաշտ քրիստոնյայի անվան տակ բարոյազրկում և ստրկության ոգի է տարածում վերոգրյալ սահմանամերձ գյուղերի երիտասարդների և նրանց ընտանիքների մեջ: Եվ սա ամենը չէ. նա նաև ակնառու զբաղվում է հոգևորսությամբ` ոչնչով չտարբերվելով մորմոններից կամ Եհովայի վկաններից` իրենց ազգադավ ու քայքայիչ գործունեությամբ: Պետության կողմից տրված բանակից ազատման տարեկետում տալու իրավունքը ևս օգտագործում է ի չարս: Ում ուզում տալիս է փաստաթուղթ, որ իբր սովորում է կրթահամալիրում կամ Վենետիկում, որով ազատվում են այդ տղաները հայրենիքի առաջ իրենց սրբազան պարտքը կատարելուց (ինչո՞վ է տարբերվում եհովայի վկաններից, և արդյո՞ք այս «ծառայությունը» գումարային փոխհատուցում չունի):

Հարկ է նշել նաև, որ այս կաթոլիկ վանականը, լինելով օտարերկրյա քաղաքացի, բացահայտ անտեսում է նաև ՀՀ օրենքի տարրը: ՀՀ ԿԳ նախարարության կողմից դպրոցին տրված լիցենզիայի հիման վրա հաստատությունը պիտի լիներ երկսեռ սովորական, հանրակրթական դպրոց, բայց օրենքի բոլոր նորմերը խախտելով, գործում է իբրև միասեռ գիշերօթիկ կրոնական հաստատություն:

Մենք անհանգստանում ենք մեր թաղամասի երեխաների ու այդ դպրոցում սովորող մեր զավակների ընկերների հոգեկան և ֆիզիկական առողջության համար և խնդրում ենք մեր հոգևոր և աշխարհիկ բոլոր ղեկավարներին ձեռնարկել համապատասխան միջոցներ: Մեր թաղամասում գործող այս հաստատությունը և նմանատիպ կառույցներն ու նրանց ղեկավարները քայքայում ու պառակտում են մեր ազգը, և մենք ու մեր զավկները չենք ուզում դառնալ ապագայի նրանց զոհերը և նմանատիպ կառույցների գոյության պատճառով չենք ուզում ամայացնել մեր թաղամասը ու մեր հարազատ բնակավայրը”:

Ավան թաղամասի բնակիչներ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ