28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքի շնորհանդես է կայացել Կանադայում

image_1570

Հոկտեմբերի 22-24-ը Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ եւ Կանադայի Հայ դատի գրասենյակի կազմակերպմամբ Տորոնտո, Օտտավա եւ Մոնրեալ քաղաքներում տեղի ունեցավ Քրիս Բոհջալյանի “Ավազե ամրոցի աղջիկները” գրքի շնորհանդեսը: “New York Times” պարբերականի կողմից ամենավաճառվող (bestseller) ճանաչված պատմա-գեղարվեստական գիրքը պատմում է Հայոց ցեղասպանության մասին` կենտրոնանալով մեկ զույգի` Արմեն Պետրոսյանի եւ Էլիզաբեթ Էնդիկոտտի սիրո պատմության վրա:

Մայրաքաղաք Օտտավայում շնորհանդեսը կայացավ հոկտեմբերի 23-ին քաղաքի լավագույն` “Ռիդո” կենտրոնի “Chapters” գրախանութում:

Շնորհանդեսին ներկա գտնվող հյուրերին ուղղված իր խոսքում` Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը ընդգծեց Հայոց ցեղասպանության ճանաչման եւ “ցեղասպանություն” երեւույթի դատապարտման կարեւորությունը` նման ոճրագործությունները հետագայում բացառելու նպատակով:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ