24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հանուն համագյուղացու պատվի. Հրապարակ

Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հա­նրաքվեի կենտրոնական շտաբի ղեկավար, վարչաետ Հովիկ Աբրահամ­յանի հայրենի Մխչյան գյուղում մեծամասնու­թյունը դրական Է վերա­բերվում սահմանադրա­կան փոփոխություններին, մեր լարագրողին վստահեց­րել է գյուղապետ Խաչիկ Պողոսյանը: Իսկ այդ վերաբերմունքը պայմանա­վորված Է միայն Հովիկ Աբրահամյանի անձո՞վ, թե՞ փաստաթղթի բովանդա­կությամբ: «Եվ-և»,- պա­տասխանել է Պողոսյանը` հստակեցնելով, որ նման եզրահանգման է եկել գյուղի «ընդհանուր խո­սակցությունների» արդ­յունքում:

Իսկ ի՞նչ կփոխի նոր Սահմանադրությունը մխչյանցու եւ ընդհանրա­պես ՀՀ քաղաքացիների կյանքում: «Դե, էնպես չէ, որ ամսի 7-ին արթնանան, ամեն ինչ շատ պայծառ է լինելու, բայց Սահմա­նադրությունը հիմքեր է ստեղծելու հետագայում ժողովրդի համար ավելի լավ օրենքներ ընդունե­լու համար»:

Օրենքներ հիմա էլ կան, բայց կիրա­ռող չկա: «Ամեն դեպքում, մարդու իրավունքների և այլ դրույթներ ավե­լի են ամրագրվելու»:

Օրինակ` «Դե, կոնկրետ մխչյանցին զբաղվում է ծաղկաբուծությամբ, իսկ ծաղկաբուծության մասին դրույթ չկա այն­տեղ»,-հումորի է տվել Պողոսյանը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ