24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երկու որդի և դուստր . առաջին տիկինը մասնակից է հրաշքին

ՀՀ առաջին տիկին, Վերարտադրողական բժշկության «Արագիլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը նոյեմբերի 19-ին այցելել է «Մոր և մանկան» առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում Վերարտադրողական բժշկության «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ ծնված երկու եռյակներին:

Երևանաբնակ Գասպարյանները 14 տարի, իսկ Արցախի հանրապետության Ազոխ գյուղում բնակվող Սիմոնյանների երիտասարդ ընտանիքը 12 տարի սպասելուց հետո եռյակ են ունեցել: Երկար տարիների անպտղությունից հետո Նարինե և Սուքիաս Գասպարյանները ունեցել են երկու որդի, մեկ դուստր/ Անահիտ, Գագիկ, Վաղարշակ/, իսկ Սիմոնյան զույգը լույս աշխարհ է բերել երկու աղջիկ և մեկ տղա/Աննա, Յանա, Մհեր/:

Քանի որ փոքրիկները ծնվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրի շրջանակում, Ռիտա Սարգսյանը նրանց է փոխանցել խորհրդանշական ոսկյա անմոռուկներ` նշելով, որ հանրապետության «ամենաբարի արագիլի» շնորհիվ արդեն իսկ լույս աշխարհ են եկել 139 երեխաներ` 65 աղջիկ, 74 տղա:

Ռիտա Սարգսյանն այցելել է նաև բժիշկների ուշադրության ներքո գտնվող Արևիկ Գևորգյանին, որը անպտղության դեմ 14 տարվա ջանքերից հետո կրկին «Արագիլ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ սպասում է երկվորյակի ծննդյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ