17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չինացի մարդասպան-մարդակերին մահապատժի են ենթարկել

Չինաստանում մահապատժի է ենթարկվել Չժան Յունմինը, ով 4 տարվա ընթացքում 11 մարդու է սպանել, հաղորդում է “The China Daily”-ն: Հանցագործը սպանությունները կատարել է դաժանորեն, իսկ դրանց հանգամանքները եւ հետեւաքները ծանրագույնն են եղել: 

Յունմինի զոհերն են դարձել պատահական անցորդ տղամարդիկ: Նա մասնատել է զոհերի մարմինները` հետքերը վերացնելու նպատակով: Ենթադրվում է նաեւ, որ մարդասպանն իր զոհերի մարմնի մասերը ջայլամի մսի անվան տակ վաճառել է շուկայի` ոչինչ չկասկածող առեւտրականներին: Իսկ նրա հարեւանները վկայություն են տվել, որ նա տնից ոսկորի նմանվող առարկաներով լի պարկեր է դուրս հանել: Ոստիկանները նրա տանը նշաններ են հայտնաբերել, ըստ որոնց մարդասպանն իր զոհերի մարմնի մասերից նաեւ իր սննդի մեջ է օգտագործել:

Մեկնաբանելով չինական ԶԼՄ-ներում տեղ գտած լուրերը Յունմինի մասին` “AFP”-ը գրում է, որ մամուլը կարող էր միտումնավոր թաքցնել այն փատը, որ մարդասպանը նաեւ մարդակեր է եղել, քանի որ մարդակերությունը Չինաստանի բնակչության մեջ նկատվել է դեռեւս 1950-ականներին` ինդուստրալիզացիայի շրջանում, ինչը հանգեցրել է գյուղերի աղքատության եւ զանգվածային սովի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ