20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Օգնում է ընթերցել անցյալը․ Հռոմում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքի շնորհանդես

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին Հռոմի Սանտա Մարիա Մաժորիթի եկեղեցու Քահանայապետական արեւելագիտության Իստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտի պրոֆեսոր, հայր Ժորժ Անրի Ռույսենի բացառիկ յոթհատորյակի շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցում էին Քահանայապետական արեւելագիտության իստիտուտուի ռեկտոր Դավիդ Նազարը, Սանտ Էջիդիո համայնքի հիմնադիր Անդրեա Ռիկարդին եւ Սանտ Էջիդիո համայնքի նախագահ Մարկո Իմպալիացցոն, Հայ առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցու հոգեւոր այրեր, հասարակական-քաղաքական հատվածի ներկայացուցիչներ, իտալահայ համայնքի անդամներ:

Գրքում ներկայացվում են Վատիկանի փակ արխիվներում գտնվող ու Հայոց ցեղասպանությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը՝ համիդյան ջարդերից մինչեւ հետցեղասպանական` քեմալական կառավարման շրջանի տարիներ, ինչը հնարավորություն է ընձեռնում ամբողջական պատկերացում կազմել ոճրագործության բոլոր փուլերի մասին` ցեղասպանության նախապատրաստումից մինչեւ իրականացում:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, ով իր խոսքում, մասնավորապես, նշեց, որ յոթհատորյակը ցեղասպանագիտության ոլորտում լրջագույն ձեռքբերում է եւ պատմություն, որը նաեւ թուրքերինն է: «Հայր Ռույսենի աշխատանքը մեզ օգնում հարաբերվել փաստերի հետ։ Այն մեզ օգնում է ընթերցել անցյալը` դասեր քաղելով ապագայի համար»։

Միջոցառմանը դեսպան Մինասյանը Հայր Ժորժ Անրի Ռույսենին հանձնեց ՀՀ Նախագահի կողմից շնորհված Պատվո շքանշանը՝ հայագիտության զարգացման եւ հոգեւոր արժեքների տարածման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

g_image (1)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ