18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իսրայելում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ

Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում` գլխավոր շտաբի եւ ՊՆ շենքերի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Ըստ նախնական տվյալների` կան տուժածներ: Ըստ իսրայելական “Հաարեց” թերթի` վիրավորները 5-ն են:

Դեպքի վայր ժամանած բժիշկներն արդեն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել տուժածներին: Ըստ նախնական տվյալների` պայթուցիկ սարքը գործարկվել է շենքի մոտ կանգնեցված ավտոմեքենայի մեջ:

“Reuters”-ը նշել է, որ պայթյունը սովորական հանցագործների ձեռքի գործն է եւ ահաբեկչոթյան հետ որեւէ կապ չունի: Նախորդ տարվա ավարտին քաղաքի նույն մասում պաղեստինցի  գրոհայինները մարդատար ավտոբուս էին պայթեցրել, որի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ էր վիրավորվել: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ