19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա է մեկնել

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը, Ռուսաստանի Դաշնության հարկային մարմինների ստեղծման 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում, նոյեմբերի 20-ին Մոսկվայում մասնակցել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ընդլայնված խորհրդի նիստին: Հանդիպմանը ներկայացվել են ՌԴ Դաշնային հարկային ծառայության գործունեության արդյունքները, հարկային օրենսդրության բարեփոխումները, ռազմավարական ծրագրերը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների հարկային մարմինների փոխգործակցության ներկա հարցերն ու հեռանկարները:

Այցի շրջանակում Ֆինանսների նախարարն առանձնազրույցներ է ունեցել ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի, Ղազախստանի պետական եկամուտների նախագահ Դաուլեթ Երգոժինի և Բելառուսի հարկերի և վճարների նախարար Սերգեյ Նալիվայկոի հետ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ