19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Տակից դուրս գալու» խնդիր չկա

Մի քանի օր է` մեկնարկել է «Այո կամ Ոչ» ռեալիթի շոուն, որի ընթացքում քաղաքական գործիչները, հասարակական ակտիվիստները, ՀԿ ներկայացուցիչները Հայաստանի տարբեր մարզերում իրապատման եղանակով քարոզարշավ են իրականացնում: Henaran.am-ը զրուցել է ՀՀԿ-ական, «Այո»-ի ներկայացուցիչ Մարգարիտ Եսայանի հետ` պարզելու՝ ինչպիսին է մարդկանց տրամադրվածությունը հեռավոր մարզերում՝ սահամանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ:

«Լոռու մարզի Օձուն գյուղում էինք, մարդիկ բավական հետաքրքրված են, որովհետև եկել էին լսելու մեզ` հենց եկեղեցու բակում: Հետաքրքրված են այս փոփոխություններով բայց միանշանակ չէ, որ բոլորն «այո» են ասելու , կան նաև «ոչ»-ի կողմնակիցներ և կան մարդիկ, ովքեր հետաքրքրված չեն այս թեմայով: Կարելի է ասել, որ երեք մասի են այստեղ բաժանված` «այո»-ի , «ոչ»-ի կողմնակիցներ և «անտարբերներ»:

Բայց երբ մենք բացատրում ենք, թե ինչ պետք է փոխվի իրենց կյանքում, ինչ տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների դեպքում, հետաքրքրվում են, հարցեր են տալիս: Սա ոգևորում է, և հասկանում ենք, որ անտարաբերությունը խորացած անտերբերություն չէ: Պարզապես մարդիկ իրենց ամենօրյա հոգսերի մեջ այդքան էլ շատ չեն կարևորում սահմանադրությունը»:

Մեր դիտարկմանը, թե «այո»-ի կողմնակիցները ինչպե՞ս են կարողանում ճիշտ «տակից դուրս գալ», Մարգարիտ Եսայանն արձագանքեց. «Հարցադրումների «տակից դուրս գալու» խնդիր չկա: «Ոչ»-ի խմբում գտնվող երիտասարդներն ինձ դուր են գալիս: Սկզբունքայնություն ունեցող մարդիկ են: Քաղաքական հստակ դիրքորոշում և սեփական կարծիք ունեն. շատ գովելի է»:

Մարգարիտ Եսայանը ընդգծեց նաև, որ «այո» քարոզողների ելույթները շատ ավելի համոզիչ են. «Մեր ելույթներն ավելի ուշադրությամբ են լսում: Լինում են դեպքեր, երբ «ոչ» քարոզողներին հակադարձում ենք  ոչ թե մենք` «այո քարոզողներս», այլ գյուղացիներն իրենք: Եվ այդ երկխոսությունը տեղի է ունենում իրենց միջև: «Ոչ քարոզողների մեկնաբանությունները փաստարկված չեն, համոզիչ չեն հնչում»:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ