19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սպանել է հղի ընկերուհուն

Նյու-Յորքում դաժան սպանություն է տեղի ունեցել։ Հղի կնոջը սպանել է նրա մանկության ընկերուհին, ով երազում էր երեխա ունենալ։ 22-ամյա Էշլի Ուեյդը դանակով կտրել է ընկերուհու կոկորդը, ով հղիության 9-րդ ամսում էր գտնվում, ապա կտրել է փորն ու հանել պտուղը, որպեսզի որպես իր երեխա ներկայացնի, հայտնում է The New York Daily News-ը։
Երբ բնակարան է մտել Էշլիի 27-ամյա ընկերը, կինը ցույց է տվել նորածին աղջնակին ու ասել, որ ինքն է երեխային ինքնուրույն ծնել։ Տղամարդը, տեսնելով սպանված կնոջը, անմիջապես ոստիկանություն է կանչել։
Ոստիկանները նորածին երեխային տեղափոխել են հիվանդանոց, բարեբախտաբար նա ողջ է մնացել։
Ինչպես պարզվել է, երկու կանայք 5-րդ դասարանից մտերիմ ընկերուհիներ են եղել, սակայն Էշլին վերջին շրջանում նախանձել է, որ ընկերուհին հղի է, իսկ ինքը չի կարողանում հղիանալ։
Կինը ձերբակալված է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ