29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ընդդիմությունը կարող է ստանալ հանրության «Ոչ»-ը

DAV_5298

«Ոչ»-ի ճակատը փորձում է հանրությանը համոզել, թե Սահմանադրական բարեփոխումների հանաքվեն միտված է գործող նախագահի և նրա ղեկավարած ՀՀԿ-ի վերարտադրմանը: Հետևաբար, պետք է «ոչ» ասել: Տպավորություն է՝ «Ոչ»-ի կողմնակիցները ցանկանում են չեղարկել նոր սահմանադրության ընդունումը` Սերժ Սարգսյանի` իշխանությանը չմնալու փաստը շահարկելով: Այս առնչությամբ Henaran.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ.

«Ընդդիմության տեսակետն այն է, թե սահմանադրության փոփոխությունը կատարվում է, քանի որ 2018 թ-ին գործող նախագահն այլևս չի կարող առաջադրվել 3-րդ անգամ` որպես ՀՀ նախագահ, և փոխելով սահմանադրությունը` վերջինս ապագայում կարող է դառնալ խորհրդարանի նախագահ և երկարաձգել իր իշխանությունը:

Բնականաբար ընդդիմությունն այս գործոնն օգտագործում է և բնական է, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն զուտ բովանդակային մասով ուրիշ քարոզչություն է, դեկտեմբերի 6-ին հանրաքվեն` ուղղված գործող նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, ուրիշ քարոզչություն է:

Այս երկու քարոզչությունները, բնականաբար, այլ արդյունք կարող են գրանցել: Եթե ընդդիմությանը հաջողվի  սահմանադրության բովանդակային և ամբողջ մեխն ուղղել հենց այն դրույթին, որ սա Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման հնարաքվե է, ընդդիմությունը կարող է ստանալ հանրության «Ոչ»-ը:

5

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ