25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չմասնակացել ընտրարշավին. Առավոտ

“Առավոտ”-ի խմբագիր Արամ Աբրահամյանը անդրադարձել է Տեր-Պետրոսյանի չառաջադրման ռազմավարությանը:

“Այն բանից հետո, երբ բռնապետական ռեժիմը նենգաբար հիշեցրեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ նա 68 տարեկան է, եւ վերջինս որոշեց չառաջադրել իր թեկնածությունը աոաջիկա նախագահական ընտրություններում, ոչ մի քաղաքական գործիչ (եթե նա իսկապես իրեն ներկայիս ռեժիմի հակառակորդ է հաճարում) չպիտի համարձակվեր առաջադրվել: Ընդհանրապես բոլոր հասարակական եւ քաղաքական ուժերը պետք է դադարեցնեին իրենց գործունեությունը` հայտարարելով, որ բռնապետության պայմաններում այդ ամենը հնարավոր չէ, վեր է ածվում կատարյալ ֆարսի եւ ջուր է լցնում ռեժիմի ջրաղացին:

Իհարկե, այդ պատմական չառաջադրումից հետո կարելի է, որոշ վերապահումներով, թույլ տալ, որ մարդիկ շարունակեն գնալ աշխատանքի, իսկ ամուսինները որոշակի քայլեր ձեռնարկեն` ժառանգներ ունենալու համար: Բայց ինչ մնում է հասարակական, քաղաքացիական ակտիվությանը, ապա այստեղ կասկած չկա` ցանկացած քայլ, որը կհանդգնի անել ցանկացած քաղաքական գործիչ` առանց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի թույլտվության, ուղղված է բռնապետության երկարաձգմանը: Ավելին` առաջին նախագահը կատարեց իր քայլը հենց նրա համար, որ հերթական անգամ պարզաջրի քաղաքական դաշտը` բաժանելով այն նրանց, ովքեր կողմ են բուրժուադեմոկրատական հեղափոխությանը եւ, հետեւաբար, չեն առաջադրվում ու ոչ մեկի չեն սատարում, եւ նրանց, ովքեր սպասարկում են ռեժիմին առաջադրվելով ու սատարելով:

Այդպիսով` հիմա արդեն պարզ է դառնում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը գաղտնի ստրատեգիայի շարունակությունն է` ստրատեգիա, որին փորձագիտական մակարդակով տիրապետում է ընդամենը 3-4 հոգի: Մնացած հասարակ մահկանացուները, որոնց հարկ չի համարվում տեղյակ պահել այդ գերգաղտնի ռագմավարու թյան մասին, արժանի չեն դրան եւ կիմանան արդյունքներն ի հայտ գալուց հետո: Այդ ստրատեգիան սկսվեց քաղաքագիտական վերլուծությունից, շարունակվեց գաղտնի բանակցություններով, ինչի հետեւանքով ավազակապետությունը մահացու հարված ստացավ: Նույն ռազմավարության պսակն է առաջին նախագահի’ ընտրապայքարին չմասնակցելը, ինչը առաջացրեց ռեժիմի եւ նրա չբացահայտված սպասարկուների խուճապը: Հենց այդ պատճառով է ռեժիմը շտապ կարգով առաջ քաշում նախագահի իր թեկնածուներին, որոնց նպատակը մեկն է` լեգիտիմացնել առաջիկա ընտրությունները:

Եվ, ուրեմն, այսօր ցանկացած ազնիվ քաղաքացու պարտքն է որեւէ ձեւով չմասնակցել նախագահական ընտրարշավին, նստել տանը եւ փնովել նախագահի բոլոր թեկնածուներին: Միայն այդպես է հնարավոր կառուցել մեր երազած ազատ, անկախ եւ ժողովրդավարական Հայաստանը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ