25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կուլ են գնում

Հարստության համար տքնությունը մաշում է մարմինը, և ծանր հիվանդությունը վանում է քունը: Մտահոգ տքնությունը վանում է քունը: Հարուստը տանջվում է ունեցվածք կուտակելու համար և հանգստանալիս հագենում է շվայտորեն վատնելով այն: Աղքատն աշխատում է զրկանքներով և հանգստանալիս էլ կարիքի մեջ է մտնում: Ով ոսկի է սիրում, չի արդարանա, և ով ապականություն է սիրում, նրանով կլցվի: Շատերը կործանվեցին ոսկու պատճառով և կանգնեցին հենց իրենց կորստի դեմ հանդիման:

Գայթակղության ծառ է դա նրանց համար, ովքեր զոհ են մատուցում նրան. բոլոր անմիտները կուլ են գնում դրան: Երանելի է այն հարուստը, որ անարատ գտնվեց և չգնաց ոսկու հետևից: Ով է նա, երանի տանք նրան, քանզի զարմանալի բաներ արեց իր ժողովրդի մեջ: Ով փորձվեց դրանով և կատարյալ մնաց. այդ նրան թող պարծանք համարվի. ով կարող էր զանցառու լինել` և չեղավ, չարիք գործել` և չգործեց: Թող նրա բարօրությունը հաստատուն լինի, և թող մարդիկ պատմեն նրա ողորմության մասին:

Սիրաքի իմաստությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ