25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջարկվող նախագիծը հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի չէ

Henaran.am-ը փորձել է պարզել, թե սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորինս մատչելի ու հասկանալի դարձնելու առաջրկվելիք փոփոխությունները: Հիմնականում՝ տեսողության և լսողության խնդիրներ ունեցեղ անձանց մասով:

Մեզ հետ զրույցում «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության զգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանը նշեց.

«Տեղեկացնեմ, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հեռարձակում էր ՀՀ Ազգային ժողովի նիստերը, որոնց ընթացքում քննարկվում էր Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Առաջին ուղիղ եթերը հեռարձակվում էր առանց հայերեն ժեստերի լեզվի թարգմանության։ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը» դիմեց Հանրային հեռուստաընկերությանը և հաջորդ նիստն արդեն հեռարձակվում է համաժամանակյա թարգմանությամբ։ Ես միայն այդ քայլն եմ հիշում, որը եղել է ապահովելու տեղեկատվության մատչելիությունը։ Դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահամանդրության փոփոխությունների հանրաքվեի համար որևէ այլ հավելյալ քայլից տեղեկություններ չունենք»։

Բաթոյանը նշեց, որ իրենց միությունը նամակով հորդորել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ապահովել տարածվող տեղեկությունների մատչելիությունը։ Հեռարձակվող հոլովակները գոնե պետք է ունենան ժեստերի լեզվով թարգանություն լսողության խնդիրներ ունեցող անձանց համար։

«Այս դեպքում պետք կլիներ նաև Սահմանադրության փոփոխությունների նախագծի պարզեցված տարբերակի ստեղծումը՝ մտավոր խնդիրներ ունեցող անձանց (և ոչ միայն) համար։ Սակայն վստահ չեմ, որ այդ ամենը կիրականացվի»,- եզրափակեց Բաթոյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ