29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր իշխանության քաղաքական կամքը 35 հազար դրամ է

image_1560

Խորհրդարանը շարունակում է քննարկել “Նվազագույն աշխատավարձի մասին” ՀՀ օրենքում փոփոխության մասին նախագիծը, որով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը դարձնել  35  հազար դրամ` նախկին 32 500-ի  փոխարեն:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն օրինագծի  վերսբերյալ իրելույթում նշեց, որ հարցը պետք է դիտարկել տնտեսական , քաղաքական ու սոցիալական հարթության մեջ: Տնտեսական հարթության մեջ, ըստ պատգամավորի պետք է հարցը դիտարկել պահանջարկի խթանման տեսանկյունից:

“Մեր երկրում որքան հնարավոր է փորձում են խեղդել պահանջարկը”,-համոզված է Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, չնայած ՀՀ վարչապետն  այս ամբիոնից հայտարարեց հակառակի մասին:

ՀՅԴ-ական պատգամավորը շեշտեց, որ եթե քաղաքացին չի ստանում իր աշխատանքին համարժեք վարձատրություն, աշխատողը չի ստեղծում այն արժեքը, որը հարկավոր է գործատուին:Սոցիալական տեսանկյունից, Արծվիկ  Մինասյանի խոսքով, աշխատավարձը մարդու կենսապահովման նվազագույնն ապահովելու միջոց է  եւ պատահական չէ, որ այս դահլիճում խոսվեց կենսապահավման զամբյուղից:

“Եթե դուք այդ քաղաքացիներին չեք տալիս գոնե նվազագույն կեսնապահովման զամբյուղի համարժեքը, դուք մարդուն մղում եք սոցիալական անպաշտպանության դաշտ”: Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ մարդը չի կարող աշխատել ասենք 50 հազար դրամի , բայց ստանալ 35 հազար դրամ: “Դա Աստվածաշնչին էլ է հակասում”,-նկատեց պատգամավորը եւ հավելեց, որ 35  հազար դրամը մեր քաղաքացուն ոչինչնչ չի տալիս:

Ըստ նրա,  կառավարությոնը  պատճառաբանում է որ, փող չկա, բայց փող կա: Պատգամավորի համոզմամբ, եթե նվազագույն աշծատավարձը նվազագույնը սահմանենք առնվազն նվազագույն կենսապահովման զամբյուղին համարժեք, որպես տնտեսագետ :

Ինչ վերաբերում է քաղաքական հարթությանը, Արծվիկ Մինասյանն ասաց. “Ցավում եմ, որ մեր իշխանության քաղաքական կամքը գնահատվում է այս նախագծով ընդամենը 35  հազար դրամ”:

Արդեն խմբակցության անունից իր ելույթում Արծվիկ Մինասյանը նկատեց, որ  արտադրողականույան եւ աշխատավարձրի միջեւ կապը բացակայում է: “Այսօր Հայաստանում ոչ ոք չի կարող ասել, թե ինչու է ԿԲ հավաքարարը ստանում օրինակ՝ 250 հազար դրամ, ԱԺ-ինը՝ 243 հազար դրամ”,-նկատեց նա:

Անդրադառնալով ՀՅԴ-ի առաջարկած տարբերակին, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը, սահմանել պետբյուջեով, Արծվիկ Մինասյանն ասաց, որ կառավարությունն այն չի ընդունում ` նշելով, որ դրա համար հարկավոր է Կառավարությունն ասում է, որ ձեր առաջարկած տարբերակով պահանջվում է 2013-ի համար լրացուցիչ 16.8 մլրդ դրամ: “Եթե 17 մլրդ դրամ այս կառավարությունն  ի վիճակի չի լրացուցիչ ներդնել, մենք պետք է ասենք այս կառավարությանը՝ ցտեսություն”,-նշեց Արծվիկ Մինասյաանը եւ հավելեց, թե սրա պատճառը մեկն է.”Կառավարությունը չի առաջնորդվում ՀՀ Սահմանադրությամբ: Նա առաջնորդվում պահի, իրավիճակի թելանդրանքով եւ աղքատ հասարակությանը իրեն ենթարկելու մոլուցքով”:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ