19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջարկում են հանել պարտադիր տեխզննման պահանջը

Անցնող շաբաթ տեղի ունեցած քառօրյային Ազգային ժողովը մերժեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում էր ավտոտրանսպորտային միջոցների տեխզննման փաստաթուղթը տրամադրել 3 տարին մեկ: Դրա փոխարեն պատգամավորը  առաջարկել էր  ի տարբերություն ձևավորված արատավոր պրակտիկայի` տեխզննումն անցկացնել պատշաճ կերպով: Henaran.am-ի հետ զրույցում օրենքի հեղինակը հավելեց, որ օրինագծի նպատակն էր կարգավորել այդ դաշտը և զերծ մնալ փաստացի տեխզննում վաճառելուց: Հավելենք, որ տեխզննման փաստաթղթի արժեքը տատանվում է 10 հազարից 20 հազար դրամ միջակայքում:

Ընդ որում` խոսքը վերաբերում էր միայն մարդատար, սեփական օգտագործման տրանսպորտային միջոցներին: Հովհաննես Մարգարյանը նշեց, որ մերժումից հետո որոշել է փոփոխել օրինագիծը և կրկին բերել ԱԺ: Պատգամավորը, հղում անելով Վրաստանի փորձին, որտեղ պարտադիր տեխզննումը վաղուց հանվել է շրջանառությունից, առաջարկելու է Հայաստանում նույնպես հանել տեխզննման և տեխզննման կտրոնի առկայության պարտադիր պահանջները, քանի որ, ըստ նրա, հենց վարորդները պետք է շահագրգռված լինեն իրենց անձնական մեքենաները սարքին պահելու հարցում:

Պատասխանելով հարցին, թե ինչու պատգամավորը չի առաջարկում խստացնել տեխզննման վերահսկողության գործընթացը, այլ առաջարկում է պարզապես վերացնել այն` Հովհաննես Մարգարյանն արձագանքեց.

«Դե թող հասնեինք դրան… եթե կա կամք, եկեք իրականում այդ գործընթացը իրականացնենք, եթե չեն կատարում, էտ դեպքում ինչու պիտի թղթի կտորի համար գումար վճարել»,- եզրափակեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ