25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ է. ՀՅԴ

ՀԴՅ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իրատեսական չի համարում այն, որ հանրաքվեի «ոչ»-ի կողմնակիցները կարողանան տապալել հանրաքվեն, սակայն մտահոգություն ունի, որ որոշ տեղական «իշխանիկները» փորձեն ցույց տալ, թե իրենք լավն են և փորձեն որոշ խախտումներ անել: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին խոսեց , ՀՅԴ «այո»-ի շտաբի պետ Աղվան Վարդանյանը:

Խոսելով ՀՅԴ-ի քարոզարշավի մասին՝ Վարդանյանն ասաց, որ ի տարբերություն շրջանառվող լուրերի, թե իրենք այդ հարցում պասիվ են, իրենք զբաղված են ակտիվ քարոզարշավով. մինչ այժմ եղել են Հանրապետության 4 մարզերում՝ Կոտայքում, Արարատում, Արագածոտնում և Արմավիրում, հանդիպումներին մասնակցել է շուրջ 2 հազար մարդ:

Վարդանյանը վսատհեցրեց, որ ՀՅԴ-ն կարողանում է բացատրել հանրությանը, որ սահամանադրական փոփոխություններում տեղ գտած կառավարման խորհրդարանական տիպի կառավարումն առաջին հերթին ՀՅԴ-ի գաղափարն է: Արձագանքելով այն պնդումներին` եթե Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է ՀՀԿ-ն, ուրեմն վատն է՝ նշեց, որ Սահամանդրություն կարելի է փոխել կամ նախագահի, կամ խորհրդարանի մեծամասնության նախաձեռնությամբ, այլ տարբերակ չկա: Հասարակությունը չի կարող նախաձեռնել, սակայն նույնիսկ այդ հարցում նոր Սահմանադրությունը տալիս է այլընտրանքային հնարավորություններ:

Արդյոք ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանին համարում է լեգիտիմ նախագահ հարցին Աղվան Վարդանյանը պատասխանեց` անկախ ընտրությունների վերաբերյալ գնահատականներից Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ