20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երբ Սերժ Սարգսյանն այլևս նախագահ չի լի­նի. Իրատես de facto

Պետք է անգլիական ձևով ու խիստ քաղաքավարի հրաժեշտ տալ երկրորդ նախագահին, ով, ի տարբերություն նախորդ հարցազրույցի, այս անգամ խիստ մեղմ էր արտահայտվել: Ընդ որում, նույնքան մեղմ ու արտաքուստ քաղաքավարի էին նաև Շարմազանովի, ասել է թե, Սերժ Ազատիչի դիտարկումները, որոնք, սակայն ենթաւտեքստում անողոք ու բաց էին, քանզի հանրապետական­ները շատ լավ են հասկացել, թե ինչու է մեղմ պարոն երկրորդ նախագահը, նա տեսել հասկացել գնահատել է իրական ռիսկերը, այն է՜ որևէ ֆորսմաժոր սահմանադրական հանրաք­վեի առնչությամբ չի լինելու, այն անցնելու է «սղալով», ու դեկտեմբերի 1-ին «ամրագրված» Ժիրայր Սեֆիլյանենց հեղափոխությունը ոչինչ չի տալու «կուսակցապետության» դեմ պայքա­րին:

էլ ավելի «դյութիչ» Էին Շարմազանովի հա­ջորդ դիտարկումները. «Մենք չունենք գերկենտրոնացված նախագահական համակարգ, ու­նենք կիսանախագահական երկիր, և մեր նպա­տակն է ունենալ կայուն երկիր, ուր չեն լինի հա­կասություններ նախագահի և մեծամասնության միջև»:

Հասկացա՞ք, թե՞ մեկնենք: Մեկնենք, ասել է թե, երբ Սերժ Սարգսյանն այլևս նախագահ չի լի­նի ու կնստի իր ՀՀԿ-ում չդառնալով վարչապետ ու Աժ նախագահ, քաղաքական մեծամասնու­թյունն ու նախագահն այլևս չեն անի այն, ինչ արվեց 1998-ին մի գիշերում, երբ Քոչարյանին (և ոչ միայն նրան) հաջողվեց փոխել խորհրդարա­նի մեծամասնությունը:

Հաջորդ դիտարկումն էլ առնչվում Էր Քոչարյանի` ԵԱՏՄ «մեկ գիշերվա թեզին»: Շարմազանովը կրկին ենթատեքստով ասաց` ոչ մի գիշեր, պետք չէ ավելի ջերմեռանդ լինել առ Ռուսաս­տան, քանզի «Սերժ Սարգսյանի ողջ պաշտոնա­վարման ընթացքում հայ-ռուսական հարաբերու­թյունները զարգացել են շատ դինամիկ», Մոսկվայում էլ որևէ մեկի համար «ոտնատեղ» չկա:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ