20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանի խոսքի արժեքը. Հայկական Ժամանակ

«Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստին մասնակցող պաշտոնյաներին հորդորել է չխուսափել լրագրողներից և կոչ է արել կառավարության շենքի հետնամուտքով դուրս գալու փոխարեն դուրս գալ գլխավոր մուտքով։ Աբրահամյանը նշել է, որ կառավարության նիստից հետո լրագրողները սպասում են նախարարներին հարցեր տալու, և անթույլատրելի է, որ կառավարության անդամները հետնամուտքով են դուրս գալիս շենքից։ Սակայն վարչապետի այս հորդորներն ունեցել են ընդամենը 5 տոկոսի ազդեցություն։ Կառավարության երեկվա նիստից հետո գլխավոր մուտքով դուրս են եկել գործադիրի այն անդամները, որոնք սովորաբար չեն խուսափում լրագրողների հետ շփումներից, մասնավորապես Կարեն Ճշմարիտյանը, Արմեն Եղիազարյանը, Ռադիկ Մարտիրոսյանը, Արմեն Մուրադյանը, Արմեն Ալավերդյանը։

Իսկ վերը նշված 5 տոկոսի «էֆեկտը» ապահովել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, որը նախկինում դուրս էր զալիս կառավարության շենքի հետնամուտքով, իսկ երեկ օգտվեց գլխավոր մուտքից։ Մյուսները, ինչպես, օրինակ, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, կամ ծլկել են հետնամուտքով, կամ շենքի վերևի հարկերում սպասել են այնքան, մինչև որ լրագրողները հեռացել են կառավարության շենքից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ