29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ նախագահը շնորհավորել է Սոս Սարգսյանին

image_1557

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նավանի դերասան Սոս Սարգսյանին` ծննդյան օրվ կապակցությամբ:  “Սիրելի Վարպետ, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 83- ամյակի առթիվ:

Ձեր ապրած կյանքով ու անցած ճանապարհով  Դուք անվիճելի հեղինակություն եք  մեր մշակութային աշխարհում,  ումից սովորել ու շարունակելու են կինոարվեստ ու թատերարվեստ սովորել տարբեր սերունդներ:

Որպես դերասան Դուք ժողովրդական եք այդ բառի ամենաիսկական իմաստով ժողովրդից ծնված, նրա իմաստնությունը, ոգին ու խորաթափանցությունը Ձեր կենսակերպում ու արվեստում ներառած, այդ ամենը Ձեր խաղացած դերերի միջոցով կրկին ժողովրդին փոխանցած:

Սիրելի Վարպետ, թատրոնի բեմից ու կինոժապավենից Ձեր անմիջականությամբ ու բնական կերպարներով Դուք մի քանի տասնամյակ դաստիարակել եք բազմաճաշակ ու խստապահանջ հանդիսատեսին, հայրենիքը սիրելու եւ նրան նվիրվելու բացառիկ օրինակ ծառայել, սովորեցրել մարդ լինելու եւ մարդ մնալու բարդագույն արվեստը, արվեստ, որին էլ ավելի անմիջական առնչվել են Ձեր սաները անցնելով Սոս Սարգսյան մանկավարժի կյանքի ու արվեստի վարպետության դպրոցով:

Թատրոնին ու կինոյին նվիրած Ձեր  տարիներն իրապես մի ամբողջ կյանք են, ինչպիսին կուզենային ապրել բոլոր նրանք, ովքեր դիտել ու լսել են Ձեզ, շփվել Ձեզ հետ, աշակերտել Ձեզ: Համոզված եմ, որ սովորելու բան էլի ունենք, ինչպես ունենք Ձեր իմաստուն խորհրդի, սթափ մտածողության ու ընդօրինակելի կենսափորձի կարիքը:

Սիրելի Վարպետ,

եւս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում քաջ առողջություն, երկարակեցություն եւ շարունակական ստեղծագործական եռանդ”,-ասված է ուղերձում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ