19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընդունելություն նախագահականում

8

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Թաֆթս» համալսարանի «Ֆլեթչեր»-ի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, դոկտոր Ջեյմս Ստավրիդիսին և «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին: Այս մասին հայտնում են նախագահականից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանի հիմնած «Թավիթյան» հիմնադրամի և «Ֆլեթչեր»-ի դպրոցի միջև առկա համագործակցությանը, որի շրջանակներում տաղանդավոր հայ երիտասարդները Հայաստանի Հանրապետությունից տարիներ ի վեր «Թավիթյան» հիմնադրամի սահմանած կրթաթոշակների միջոցով «Ֆլեթչեր»-ի դպրոցում արդի բարձր չափանիշներին համապատասխան կրթություն են ստանում: Հիշյալ ծրագրի շրջանակներում կրթություն ստանալուց հետո, ավելի քան 250 շրջանավարտ վերադարձել է Հայաստան՝ ստացած գիտելիքներն ու ունակությունները ներդնելու հայրենիքում։

«Թավիթյան» հիմնադրամը միաժամանակ ֆինանսավորում է «Ֆլեթչեր»-ի դպրոցի դեկանների, ականավոր դասախոսների այցերը Հայաստան, որպեսզի նրանք ավելի լավ ծանոթանան հայ ժողովրդին և առկա աշխարհաքաղաքական իրողություններին։

Հանրապետության Նախագահին հյուրընկալված ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը նաև ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ է, երկար տարիներ ծառայել է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերում՝ զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ, այդ թվում՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնը, ինչպես նաև ԱՄՆ ռազմավարական և տակտիկական գիտահետազոտական կենտրոնի առաջին հրամանատարի, ռազմածովային ուժերի քարտուղարի օգնականի և պաշտպանության նախարարի ռազմական հարցերով գլխավոր օգնականի պաշտոնները: Ծառայության ընթացքում նա պարգևատրվել է ԱՄՆ ավելի քան 50 և միջազգային տարբեր մեդալներով ու պատվոգրերով:

ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, տարածաշրջանի զարգացումներին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ