25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դերասանուհուն վիրահատել են, հնարավոր է երկրորդ վիրահատության գնան

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հոսպիտալացված դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանին այսօր վիրահատել են, վիրահատությունը բարեհաջող է անցել, այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց դերասանուհու մայրը՝ տիկին Լաուրան.

«Մեկուկես ժամ տևեց վիրահատությունը, ողնաշարի ֆիքսացիա կատարեցին, բարդ վիրահատություն է եղել, կարևորն այն է, որ ամեն ինչ բարհեաջող անցավ»: Դերասանուհին դեռ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում.

«Հետը չեմ խոսել, բայց բժիշկներն ասում են ամեն ինչ լավ է, իրեն լավ է զգում»: Հիշեցնենք, դերասանուհին  հոկտեմբերի 27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով 8-րդ ողն էր վնասել, ուներ ոտքի կոտրվածք և միայն իմպլանտի համար անհրաժեշտ էր 2 միլիոն դրամ, ինչը ձեռք բերելու համար դրամահավաքություն կազմակերպվեց. «Գումարը ամբողջությամբ հավաքվեց ու աղջկաս վիրահատեցին, հնարավոր է նորից վիրահատության ենթարկեն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ