19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ավելի քան 700 ռուս զինվորականներ են ժամանել Հայաստան

Ռուսաստանի ուսումնական կենտրոններից եւ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զորամասերից Հայաստանի ռուսական ռազմակայան Է ժամանել «Գարուն-2015» զորակոչի ավելի քան 700 զինծառայող, ինչը կազմում Է զորակոչով ծառայություն անցնող՝ փոխարինվող զինվորների եւ սերժանտների ընդհանուր թվի շուրջ 40 տոկոսը:

Ինչպես տեղեկացրել են ՌԴ ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից, շրջափոխման կարգով ժամանած  զինծառայողները պրոֆեսիոնալներ են, որոնք ուսում են ստացել մասնագիտացված զինվորական ստորաբաժանումներում եւ զորամասերում: Ժամանածների կեսից ավելին ունի բարձրագույն եւ միջնակարգ տեխնիկական կրթություն, ավտոմոբիլային եւ զրահատանկային տեխնիկայի վարման ունակություններ, նրանք  նաեւ ջոկերի եւ դասակների հրամանատարներ են:

Մնացած թեկնածուները, որոնք փոխարինման են ժամանել ռազմակայան, տարբեր պրոֆեսիաների մասնագետներ են, որոնք կնշանակվեն կապավորների, հետախույզների, դիպուկահարների, «Նավոդչիկ-2» եւ «Օռլան-10» անօդաչու թռչող ապարատների արդի համալիրների անձնակազմերի անդամների պաշտոններում, ինչպես նաեւ թռիչքային միավորումում եւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում:

Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների զորամասեր ժամանողներն անցնում են մեկուկեսամսյա ադապտացիոն շրջան, որի ընթացքում նրանք ծանոթանում են միավորման կյանքին, տարածաշրջանի ավանդույթներին, անցնում են բժշկական զննություն եւ պրոֆեսիոնալ-հոգեբանական ընտրություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ