20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սարսափահար փախել են. հրապարակվել են Փարիզի սրճարանի գնդակոծության կադրերը /վիդեո/

Daily Mail-ը հրապարակել է Փարիզի կենտրոնում նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկիչների կողմից սրճարանի գնդակոծության կադրերը, որոնք ֆիքսել են անվտանգության տեսախցիկները, հայտնում է lifenews-ը:

Daily Mail-ի աղբյուրները նշել են, որ հարձակմանը մասնակցել է 26-ամյա Սալահ Աբդեսլամը, որը ծնվել է Բելգիայում եւ Ֆրանսիայի քաղաքացի էր: Ահաբեկիչները անկանոն կրակել են սրճարանի պատուհանների ուղղությամբ: Կադրերում երեւում է, որ այն պահին, երբ սկսվում է հարձակումը, պիցցերիայի անձնակազմն ու այցելուները պառկում են գետնին ու թաքնվում սեղանների տակ:

Կանանցից մեկը թաքնվել է բարի սեղանի հետեւում, որտեղ նրան գրկած պահել է սրճարանի աշխատակցուհին: Երբ գնդակոծությունն ավարտվել է, մարդիկ սարսափահար փախել են սրճարանից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ