20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բաց նամակ պետք է գրեմ նախագահին. Առավոտ

Որ քաղաքացին բողոքում է ՀՀ նախագահին` դա նորմալ է: Նման տեսարանի կարելի է հանդիպել ցանկացած քիչ թե շատ զարգացած երկրում: Ինձ այստեղ մեկ այլ՛ «վերանձնական» հարց է հե տաքրքրում մեր քաղաքացիները վստահ են, որ բոլոր խնդիրների կարգավորողը երկրի աոաջին դեմքերն են:

Ես հիշում եմ, 90-ականներին, երբ մարդիկ ավտոբուսի բոլոր հնարավոր եւ անհնարին տեղերից կախված աշխատանքի էին գնում, մեկը կանգառում ճպճպացնելով ասաց. «Վայ, Լեւոն, էս ի՜նչ ես դու անում ժողովրդի հետ»: Իսկ 99-ի ամ­ռանը Մանկական երկաթուղու այգում պապիկը դժ­գոհում էր, որ չի կարող վճարել կարուսելի վարձը, բայց ինքն իրեն մխիթարում էր` «ոչինչ, շուտով Դեմիրճյանն ամեն ինչ կկարգավորի»: Որեւէ սուպերհերոս բոունցքը կխփի սեղանին, եւ բոլորը բա­վարարված ու երջանիկ կզգան:

Եթե կառուցապատողն այս կամ այն իշխանավո­րի հետ «օրթաղ» մտնելով` մարդկանց շպրտում է փողոց` «պետական կարիքների» անվան տակ, ին­չը տեղի է ունենում 2000-ականներից սկսած, ապա մարդիկ արդարություն են փնտրում նախա­գահի մոտ: Եթե «Նաիրիտի» աշխատակիցները աշխատավարձ չեն ստանում, ապա նրանբ բողղքում են երկրի ղեկավարին: Եթե գյուղացու խաղո­ղը չեն մթերում, ապա նա սպառնում է իր բեռնատարը քշել ոչ թե գյուղապետարան կամ մարզպետա­րան, ոչ էլ նույնիսկ գյուղատնտեսության նախարա­րություն: Ուղիղ Բաղրամյան-26: Իսկ սահմանադ­րական փոփոխություններից հետո քշելու է, հավա­նաբար, կառավարության շենէի մոտ:

Աոանձին թեմա է, իհարկե, դատական համակար­գը, որից եւ տվյալ դեպքում բողոքում էր տարեց քա- ղաքացին: Դատավորներին նշանակում է հանրա­պետության նախագահը, այնպես որ` բոդոքելու աոիթ նա ունի:

Մենք չունենք անկախ դա­տական համակարգ` այնպիսի դատարաններ, որոնց որոշումները որեւէ հավատ ներշնչեն քաղաքացիներին: Մենբ երբեք չենք էլ ունեցել անկախ դատարաններ`ոչ 1991 թվականից առաջ, ոչ էլ դրանից հետո: Պարզապես ես չեմ կարծում, որ մեր դատավորների անկախությունը կախված է նրանից, թե ով է նրանց նշանակում: Ինձ թվում է` նույնիսկ ընտրվելու դեպքում նրանք նույնը կլինեն: Առավել եւս, ապավինել որեւէ «թագավորի», որն այդ խնդի­րը կկարգավորի, պարզապես անիմաստ է:

Ի դեպ, Մամուլի շենքում բավականին ցուրտ է, պատուհանների անցքերից բամի է փչում: Երեւի պետք է բաց նամակ գրեմ ՀՀ նախագահին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ