25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է Լյուդմիլա Սարգսյանը լքել ՀԱԿ-ը. Հրապարակ

Թերթը զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, վերջին շրջանում ՀԱԿ-ից դե ֆակտո առանձնացած ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ անկախ լինել` չի նշանակում իշխանամետ լինել:

– Հանրապետականները հաճախ են չարախնդում, թե ընդդիմությունը փոշիացվեց, եւ ամեն խմբակցու­թյունում տարբեր պատգամավոր­ներ Ձեզ նման անջատվել են: Չե՞ք կարծում, որ դա նպաստում է իշխա­նության դիրքերի ամրապնդմանը, եւ դուք իշխանությանը ցանկալի ընդդիմություն եք դառնում:

-Կներեք, պատճառները թող ՀԱԿ-ը փնտրի իր մեջ, թե ինչ կերպ էր հարաբերվում իր գործընկերների հետ: Եվ հետո, Դուք մի մոռացեք, որ ե’ւ ես, ե’ւ Հրանտ Բագրատյանը առանձին լիդերներ էինք ՀԱԿ խմբակցության մեջ, եւ միշտ չէ, որ մեր կարծիքները համընկնում էին:

Վերջին հաշվով՝ ես չէ, որ հեռացել եմ ՀԱԿ-ից, այլ ՀԱԿ-ն է թիրախավորել ինձ: Կարելի էր ավելի հանդուրժող վերաբերվել գործընկե­րոջ մոտեցումներին: Եվ հետո, ընդդի­մությունը չպետք է հայտարարեր, որ ով Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմել է, մեզ հետ անելիք չունի: Վերջին հաշվով ընդդիմությունը միայն ՀԱԿ-ը չէ, չի կա­րելի ծայրահեղական դրսեւորումներ ունենալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ