17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքական գործընթաց չի սկսվի, քանի դեռ ահաբեկչությունը չի հաղթահարվել․ Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել Իտալիայի պետական հեռուստատեսության առաջին ալիքին, որի ժամանակ ասել է, որ Սիրիայում նախագահական ընտրությունների անցկացման դեմ ոչ մի բան չկա։

Սակայն միեւնույն ժամանակ, ինչպես նշել է Ասադը, ոչ մի գործընթաց չի կարող տեղի ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկչությունը հաղթահարված չէ, հայտնում է Ria.ru-ն:

«Եթե սիրիացիները ցանկանան նախագահական ընտրությունների անցկացում, ապա դրա դեմ ոչ մի արգելք չկա: Եթե սիրիացիներն ինձ նախագահ ընտրեն, ապա լավ ապագա կունենան: Բայց սխալ կլինի, եթե նրանք ինձ չընտրեն, իսկ ես ցանկանամ մնալ իշխանության գլուխ։ Բայց միեւնույն ժամանակ քաղաքական որ մի գործընթաց չի կարող սկսվել այնքան ժամանակ, քանի դեռ հաղթահարված չի լինի ահաբեկչությունը»,- ասել է Սիրիայի նախագահը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ